«Հաղթակամար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:ImageRomeArchofTitus02.jpg|thumb|220px|[[Տիտոս]]ի հաղթակամարը ([[81]] թվական)]]
'''Հաղթակամար''', հաղթադարպաս, նշանավոր իրադարձության պատվին կանգնեցված, ժամանակավոր կամ մշտական մոնումենտալ կամարակապ դարպաս։ Ունի կամարաձև թաղերով ծածկված մեկ կամ երեք թռիչք, ավարտվում է անտաբլեմենտով և ատտիկով, զարդարվում արձաններով, ռելիեֆներով, հուշագրություններով։ Հաղթակամարները ստեղծվել են [[Հին Հռոմ|Հին Հռոմում,]] հաղթանակողի հանդիսավոր մուտքի արարողության համար (Տիտուսի, 81, Սեպտիմիոս Սևերոսի, 203, Կոնստանտինի, 315, հաղթակամարները Հռոմում)։ ԿոնսաանտինիԿոնստանտինի հաղթակամարը (315) Հռոմում նույնատիպ հաղթակամարներ են կառուցվել [[Փարիզ|Փարիզում՝]] Կառուզել (1806, ճարտ. Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն) և Աստղի (1806—37, ճարտ. Ժ. Ֆ. Շալգրեն) հրապարակներում։ Ռուսաստանում հաղթակամարներ կանգնեցվել են [[Պետրոս Մեծ]]ի ժամանակներից, ռազմական հաղթանակների պատվին։ Ռուսական հաղթակամարներից են՝ [[Մոսկվա]]յի հաղթադարպասը (1827— 1834, ճարտարապետ Օ. Ի. Բովե, վերականգնվել է 1968-ին թվականին, Կուտուզովի պողոտայում), Նարվայի հաղթադարպասը [[Լենինգրադ]]ում (1833, ճարտ. Վ. Պ. Ստասով)։ 2. Քրիստոնեական տաճարներում հաղթակամար է անվանվում գլխավոր նավը աբսիդին կամ տրանսեպտին կապող կամարը, ի նշանավորումն «հաղթանակած» քրիստոնեության կրոնի։ Վերածնունդը նույնպես ընդունեց հաղթակամարի խորհրդանշական իմաստը՝ այն կիրառելով նաև ճակատներում։ Հաղթակամար գաղափարը կիրառվեց նաև թագավորներին, իշխաններին նվիրվող գլխավոր քաղաքային դարպասներում ([[Լյուդովիկոս XIV]]-ի Հ. Փարիզում)։ Կլասիցիզմի ժամանակաշրջանում հաղթակամարը դառնում է քաղաքաշինական տարրերից մեկը։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=78}}