«Վարդգես Ահարոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Վարդգես Ավետիսի Ահարոնյան''' ({{ԱԾ}}), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ: Ավե...»:
 
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին [[Իգդիր]]ում: Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել [[Մոսկվայի պետական համալսարան]]ի [[Իրավագիտություն|իրավագիտության]] բաժինը: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել [[Մոսկվա]]յում ուսումնառության տարիներին: Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգականությունհանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ [[Ավետիս Ահարոնյան|հորը]] բանտից ազատելու համար: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է [[Թիֆլիս]]: [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի առաջին Հանրապետության]] տարիներին եղել է հանրապետության դատախազը<ref name="Ով ով է">Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.</ref>:
 
ՀՀ անկումից հետո մեկնել է [[Փարիզ]]` հոր մոտ, 1923 թվականին` [[ԱՄՆ]]: Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնում]] բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը: Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951): 1964 թվականին այցելել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]<ref name="Ով ով է" />:
 
Մահացել է 1965 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում:
 
== Երկեր ==
* Հովհաննես Թումանյան. մարդըՄարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936 թ.:
* Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1936 թ.:
* Անդրանիկ։ Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957։1957 թ.։
 
== Ծանոթագրություններ ==