«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր էջ|19.12.2017}}
[[Պատկեր:Iranian Revolution in Shahyad Square.jpg|մինի|400x400px|Բողոքի ցույցեր Թեհրանում. 1979 թվական]]
'''Իրանի իսլամական հեղափոխություն''', '''1357 թվականի հեղափոխություն''' ([[Իրանական օրացույց|իրանական օրացույցով]]), իրադարձությունների շղթա [[Իրան|Իրանում]], որի արդյունքում տապալվեց միապետությունը և [[Շահ|շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամադ Ռեզա Փահլևիի]] իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինու]] գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
Տող 8 ⟶ 7՝
 
=== Նախապատմություն ===
Իրանի վերջին [[շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամմեդ Ռեզա Փահլևին]] իշխանության եկավ [[1941|1941 թվականին]]՝ երկիր [[Բրիտանական կայսրություն|բրիտանական]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] [[Իրանական օպերացիա|զորքերի մուտքից]] և հոր՝ [[Ռեզե-Շահ Փահլավի|Ռեզա Փահլևիի]] հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց [[1953|1953 թվականին]] երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ [[Մոհամմադ Մոսադեղ|Մոհամմադ Մոսադեղը]], ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող [[Նավթ|նավթահանող]] ընկերությունները: Սրան ի պատասխան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] և [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] բոյկոտեցին իրանական նավթը, իսկ [[1953|1953 թվականի]] [[Օգոստոսի 19|օգոստոսի 19-ին]] [[1953 թվականի իրանյան հեղափոխություն|արևմտյան ուժերի հովանավորությամբ]] իշխանության եկան պրոեվրոպական ուժերը<ref>Ends of British Imperialism: The Scramble for Empire, Suez, and Decolonization. I.B.Tauris. 2007. pp. [https://books.google.ru/books?id=NQnpQNKeKKAC&pg=PA775 775] of 1082. ISBN 978-1-84511-347-6.</ref><ref>{{cite web|url=https://www.nytimes.com/library/world/mideast/041600iran-cia-index.html|title=New York Times Special Report: The C.I.A. in Iran|accessdate=2013-01-13|archiveurl=https://www.webcitation.org/6DoQs128r?url=http://www.nytimes.com/library/world/mideast/041600iran-cia-index.html|archivedate=2013-01-20}}</ref>: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:
 
Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ [[Արևմտականացում|արևմտականացման]] քաղաքակնություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆիԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում [[Ընդդիմություն|ընդդիմությունը]] արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում [[Իրանի պետական անվտանգության նախարարության]] (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից [[Ռուհոլլա Խոմեինի|Ռուհոլլա Խոմեինին:]] Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:
 
Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: [[1963|1963 թվականի]] [[Հունիսի 5|հունիսի 5-ին]] Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: [[1964|1964 թվականի]] [[Նոյեմբեր|նոյեմբերին]] Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:
Տող 18 ⟶ 17՝
Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:
 
Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել [[Ձկնկիթ|սև խավիար]], այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար<ref>Hiro, Dilip. Iran Under the Ayatollahs. London: Routledge & Kegan Paul. 1985. p. 57.</ref><ref>{{книга
|автор = Robin Wright
|заглавие = The Last Great Revolution: Turmoil And Transformation In Iran
|ссылка = http://www.randomhouse.com/catalog/display.pperl?isbn=9780375706301
|место = New York, NY
|издательство = Vintage
|год = 2000
|страницы = 220
}}</ref>: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: [[1976|1976 թվականին]] շահը որոշեց փոխել ավանդական [[Իրանական օրացույց|իրանական օրացույցը]]: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:
 
=== Տնտեսական ճգնաժամը ===
Տող 52 ⟶ 59՝
 
== Հեղափոխության հաղթանակը ==
[[1979|1979 թվականի]] [[Փետրվարի 1|փետրվարի 1-ին]] այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: [[Թեհրան|Թեհրանի]] [[Մեհրաբադ]] օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարի]] առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց [[Բեհեշտե-Զախրա]]: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական<ref>[http://taghrib.ir/russian/?pgid=63&scid=108&dcid=39564 Речь Хомейни в Бехеште Захра]</ref>:
[[Պատկեր:Imam Khomeini in Mehrabad.jpg|մինի|1979 թվականի փետրվարի 1-ին Խոմեյնին վերադարձավ Իրան]]
[[Փետրվարի 4|Փետրվարի 4-ին]] Խոմեյնին անձամբ [[Մեհդի Բազարգան|Մեհդի Բազարգանին]] նշանակեց վարչպետ: Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: [[Փետրվարի 9|Փետրվարի 9-ին]] Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարը]] փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց [[1991|1991 թվականին]]:
 
== Պետական վերակառուցումը ==
Երկրում անցկացվեց [[հանրաքվե]], որի արդյունքում [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] [[Իրան|Իրանը]] հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց [[Իրանի սահամանադրություն|նոր սահմանադրություն]], որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը<ref name=autogenerated1>''Васильев Л. С.'' История Востока. — М.: Высш. шк., 1994. Т.2. С.355.</ref>:
 
== Հետևանքները ==
 
=== Ներքաղաքական հետևանքները ===
Նոր հանրապետության տնտեսությունը բաժանված էր երեք՝ պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև: Արևմուտքի ազդեցությունը Իրանի տնտեսությանը զրոյացվեց: Երկիրը սկզբունքորեն մերժեց [[Կապիտալիզմ|կապիտալիզմը]] և [[Կոմունիզմ|կոմունիզմը]], փոխարենը առաջնորդվեց սեփական՝ «իսլամական» զարգացման ուղով: Չնայած սրան, շուկայական ազատ հարաբերությունները շարունակում էին գործել, ինչպես նաև գործում էր Շահի ջանքերով զարգացած տնտեսության պետական սեկտորը: Իրանի՝ գրեթե ողջ աշխարհի հետ սրվող հարաբերությունների պայմաններում, առևտրական կապերը զարգանում էին զգուշորեն և վերապահումներով: Եթե դրանք շարունակում էին գոյություն ունենալ և կամ զարգանալ, ապա միայն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Վառ օրինակ էր իրանական նավթի վաճառքը և զենքի ներկրումը, որը հարկավոր էր [[Իրան-իրաքյան պատերազմ|Իրան-իրաքյան պատերազմի]] համար<ref name=autogenerated1 />:
 
=== Արտաքին հետևանքները ===
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին [[Շախսեյ-վախսեյ|Շախսեյ-վախսեյի]] օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին<ref name=autogenerated5>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 25</ref>: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին<ref name=autogenerated5 />: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային<ref name=autogenerated4>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 26</ref>: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի<ref name=autogenerated4 />: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ<ref name=autogenerated4 />: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին<ref>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 27</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}