«Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
<big>'''Վիքիպեդիայի հոդվածը ոչ թե հորինվածք է, այլ շարադրանք։'''</big>
 
== Ի՞նչ է ''անձնական հետազոտությունը'' ==
 
Վիքիպեդիայի հոդվածն անձնական հետազոտություն է, եթե ուղղակիորեն այդ հոդվածում․
 
# կան նոր տեսություն կամ ինչ-որ խնդրի լուծման միջոցներ,
# կան նոր գաղափարներ,
# կան եզրույթների նոր սահմանումներ,
# կա նեոգոլիզմ (նոր կամ անսովոր եզրույթ)։
 
Եթե հոդվածի առարկան համապատասխանում է վերոնշյալ պայմաններին, ապա հոդվածը պետք է վերագրվի ''անձնական հետազոտություններին'' և, ընդհանուր առմամբ, չպետք է հրապարակվի Վիքիպեդիայում։
 
Այո կանոնը բացառություն ունի․ Հոդվածը կարող է հրապարակվել Վիքիպեդիայում, եթե հոդվածի առարկան առաջին անգամ ոչ թե մուտքագրվում է տվյալ հոդվածում, այլ հանդիսանում է Վիքիպեդիայի վերաբերյալ արտաքին պատկերացումների մաս, այսինքն՝
 
# այդ գաղափարներն ընդունվել են հրապարակման գրախոսված ամսագրերում, կամ
# այդ գաղափարներն սկսում են նվաճել հանրության էական հետաքրքրությունը (լրատվական հաղորդումներում և տարբեր պարբերականներում բազմիցս անգամներ հայտվելը),
 
Որևէ գաղափարների ընդհանուր, ոչ մասնագիտացված մամուլում հայտվելու փաստը այդ գաղափարների գիտականության և/կամ հավաստիության ճանաչման փաստ չէ։ Այն միայն Վիքիպեդիայում այդ երևույթի, գաղափարների և այլնի մասին հոդված հրապարակելու իրավունք է տալիս։
 
Եթե դուք կարծում եք, որ Վիքիպեդիան կշահի՝ ձեր հրաշալի գաղափարները հրապարակելով, ապա դրան հասնելու լավագույն միջոցը գրախոսվող լավ ամսագրում այն հրապարակելը և դրանից հետո Վիքիպեդիայում հոդված գրելն է։
 
== Արտաքին հղումներ ==