«Արագոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Արագոներենը ծագել է ժողովրդական [[լատիներեն]]ից [[Պիրենեյներ]]ում 7-8-րդ դարերում բասկյան հիմքի ակնառու ազդեցությամբ։ [[Միջնադար]]ում լեզուն կոչվում էր նավառոարագոներեն, քանի որ Արագոնը գտնվում էր [[Նավարրայի թագավորություն|Նավառայի թագավորության]] իշխանության տակ։
 
[[Ռեկոնկիստա]]յի կամ Արագոնի՝ դեպի հարավ՝ [[մուսուլմաններ]]ի հողեր ընդարձակման հետ արագոներենը տարածվեց նվաճված տարածքներում։ 13-14-րդ դարերը եղել են արագոներենի ամենaշատամենաշատ տարածման ժամանակները։ Բարսելոնայի կոմսության հետ Արագոնի միացումից հետո արագոներենը կրել է կատալոներենի մեծ ազդեցությունը։ Թագավորական դիվանատունը գործավարության մեջ կիրառում էր լատիներեն, կատալոներեն և արագոներեն, ինչպես նաև երբեմն-երբեմն [[օքսիտաներեն]]։
 
[[1412]] թվականին Արագոնում Տրաստամարի դինաստիայի հաստատումից հետո կաստիլերենը արագորեն դարձավ արքունի և արագոն արիստոկրատիայի լեզու։ Քաղաքային բնակչությունը և բարձրաշխարհիկ հասարակությունը դարձան կաստիլյանիզացիայի հիմնական օջախները, որոնք արագոներենը վերածեցին «գյուղի լեզվի»<ref>[http://ifc.dpz.es/recursos/publicaciones/26/50/097vespertino.pdf El aragonés de la literatura aljamiado-morisca]</ref>։
 
[[Ֆրանցիսկո Ֆրանկո|Ֆրանկոյի]] բռնապետությունից հետո սկսվեց արագոներենի վերածնունդը, որը նշանավորվեց միավորումներ ստեղծելով, որոնք զբաղվում էին լեզվի պահպանմամբ և զարգացմամբ, բարբառները և [[ուղղագրություն]]ը կարգավորելու փորձեր էին կատարում։