«Սոկրատ Աքմաքչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
- 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 9.
Ավարտել է [[Երևանի Թատերական ինստիտուտ]]ի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի թատրոնում]]։ Երկար տարիներ ղեկավարել է [[Կիրովական]]ի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
 
[[1944]] թվականին հոր պահանջով Սոկրատն ընդունելության քննություններ է հանձնում [[Երևանի պետական համալսարան|պետհամալսարանի]] պատմական ֆակուլտետի համար, որպեսզի հետագայում տեղափոխվի իրավաբանական։ Բայց, երբ նույն [[1944 ]]թ. բացվեց [[Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի թատերական ինստիտուտը]], Սոկրատ Աքմաքչյանը փոխադրվում է թատերական ինստիտուտ, հանձնում քննություններ ռեժիսորական կուրսի համար։ Թատրոնն Աքմաքչյանին գրավել էր դեռ դպրոցական տարիներից. մասնակցել է դպրոցական ներկայացումներին՝ երրորդ դասարանից սկսած, իններորդ դասարանում հանդես է եկել «Պեպո» պիեսում՝ գլխավոր դերում։ [[1936]] թվականին, դպրոցական այս ներկայացման մեջ նրան տեսավ [[Վարդան Աճեմյան]]ը, երբ Կիրովականի թատրոնում բեմադրվում էր Լ. Միքայելյանի «Գոշը», որի մեջ մասսայական տեսարանում Սոկրատ Աքմաքչյանը հանդես էր գալիս գյուղացու դերում։
[[Պատկեր:Plaque for Sokrat Akmakchyan.jpg|մինի|Սոկրատ Աքմաքչյանի հուշատախտակը Վանաձորում]]
[[1949]] թվականի վերջին Սոկրատ Աքմաքչյանը Կիրովականի թատրոնում բեմադրում է իր դիպլոմային ներկայացումը՝ Ա. Մովզոնի «Կոստանտին Զասլոնովը» և նույն տարին ընդունվում է այդ թատրոնը որպեր ռեժիսոր։ Յոթ տարի անց նա դառնում է [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի]] գլխավոր ռեժիսոր, իր ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրելով 14 ազգությունների դրամատուրգների 40-ից ավելի պիես։ Մահացել է [[2002]]թ. [[սեպտեմբերի 18]]-ին [[Վանաձոր]]ում<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=2257 Սոկրատ Աքմաքչյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։