«Խուան Մատա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
 
'''Խուան Մանուել Մատա Գարսիա''' ({{lang-es|Juan Manuel Mata García}}, {{ԱԾ}}), [[իսպանացիներ|իսպանացի]] [[ֆուտբոլ]]իստ, [[Կիսապաշտպան (ֆուտբոլ)|ձախ կիսապաշտպան]], [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական]]ի և [[Մանչեսթեր Յունայթեդ]]-ի խաղացող։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության երկու խաղացողներից մեկը, ով նախ հաղթել է [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010|2010 թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը]], իսկ հետո՝ 2011 թ.-ի Եվրոպայի երիտասարդական ֆուտբոլի առաջնությունը<ref>{{cite web |url=http://www.championat.com/football/news-849934.html |title=Мата и Хавьер Мартинес добились исторического достижения |publisher=Championat.com |date=2011-06-26 |lang=ru}}</ref>։ 2011 թվականի օգոստոսի 22-ին Մատան տեղափոխվեց [[Չելսի ՖԱ|Չելսի]]։ 2012 թվականին Իսպանիայի հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը՝ դառնալով գոլի հեղինակ։ 2014 թվականի հունվարի 25-ին տեղափոխվեց [[Մանչեսթեր Յունայթեդ]] 37,1 միլիոն ֆունտ ստեռլինգով։
 
== Ակումբային գործունեություն ==
=== Գործունեության սկիզբ ===
Մատան իր գործունեությունը սկսել է «Ռեալ Օվյեդո»-ի մանկական թիմում: 15 տարեկանում տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», որտեղ խաղացել է մինչև 2007 թվականը:
=== «Վալենսիա» ===
2007 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Վալենսիա», որտեղ այդ ժամանակ տեղի ունեցավ «ողբերգություն»՝ առաջատար կիսապաշտպան Վիսենտեի ևս մեկ վնասվածքի տեսքով: [[Լա Լիգա]]յում իր առաջի խաղը խաղալու հնարավորությունը շուտով եկավ. Ռոնալդ Կումանը, ընդհարվելով Անգուլոյի հետ, նրան նստեցրեց պահեստայինների նստարանին. այդպիսով Մատան ունեցավ մշտական խաղային փորձ:
 
2008 թվականի մարտի 20-ին «Վալենսիայի» կազմում Մատան խփեց իր առաջի գոլը Իսպանիայի գավաթի համար 1/2 եզրափակչում «Բարսելոնայի» դարպասին: Նա նաև օգնեց իր նոր ակումբին նվաճել հենց գավաթը՝ խփելով երեք գոլերից մեկը եզրափակչում: Այդ խաղում «Վալենսիան» հաղթեց «Խետաֆեին» 3:1 հաշվով:
 
Իսպանական «Marca» մարզական թերթը գրում էր.
{{քաղվածք|Մատան պայթեցրեց ֆուտբոլային աշխարհը այնպես արագորեն, ինչը թույլ է տալիս համեմատել նրան ամենապայծառ երիտասարդ իսպանացիների հետ՝ Կրկիչի, դոս Սանտոսի և Մարտինեսի, և նա չէր կորչում այդ հայտնի ակումբում: Խուանը իսպանական ֆուտբոլի ապագան է և անկասկած եթե առաջնթաց ունենա, նա շուտով կընդգրկվի Իսպանիայի հիմնական հավաքականում:|}}
 
2011 թվականի հունվարի 24-ին Մատան երկարացրեց պայմանագիրը «Վալենսիայի» հետ մինչև 2014 թվականը: 2011 թվականի ամռանը լոնդոնյան «Արսենալը» առաջարկություն արեց «Վալենսիային»՝ Մատային 25 մլն եվրոյով գնելու համար, բայց մերժում ստացավ:
 
== Ծանոթագրություններ ==