«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
1506–1507 թվականին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում [[15-րդ դար]]ի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է «Լաուրայի» դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։
 
[[1506]]–[[1507]] թվականինթվականներին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին։ Երիտասարդ նկարիչները լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ։ Նրանց թվում էր նաև Տիցիանն։ Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507 թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն։ Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն։
 
Ջորջոնեի ստեղծագործություններն ավարտվում են «Քնած Վեներան» և «Համերգ» աշխատանքներով։ Այս նկարները մնացել են անավարտ և դրանց բնապատկերային ֆոնն ավարտին է հասցրելհասցվել Ջորջոնեի կրտսեր ընկերոջ և աշակերտի՝ Տիցիանի կողմից։
 
=== Հուդիթ ===
«Հուդիթը» (մոտավորապես [[1500]]–[[1502]]) աստվածաշնչյան թեմայով է արված և ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների թեմայի հորինվածքն է, այլ ոչ թե իլյուստրացիան։ Հետաքրքիր է, որ նկարիչն ի տարբերություն կվատրոչենտոյի այյլայլ վարպետների չի պատկերել կուլմինացիոն պահ։ Այս աշխատանքում արտահայտվում է մարդու ներքին հոգևոր աշխարհի առեղծվածային բարդությունը՝ արտաքին կերպարի պարզ գեղեցկության տակ թաքնված։
 
Հանգիստ արևածագին նախորդող պարզ բնապատկերի ֆոնի վրա կաղնու ստվերում կանգնած է սլացիկ և մտախոհ Հուդիթը։ Ձեռքում պահում է մի ծայրով հողի մեջ մտած թուր, որի սառը փայլն հակադրվում է Օլոֆերնի գլխին դրված ոտքի ճկունությանը։ Դեմքի վրա անըմբռնելի կիսաժպիտ է։ Ընդհանուր առմամբ տիրապետող մոտիվը երազկոտ տրամադրության պարզ և հանգիստ մաքրությունը։ Սակայն ինքը կերպարը և՛ թրի, և՛ կտված գլխի առեղծվածային մոտիվն, այս երկակի տրամադրության բարդությունը ժամանակակից հանդիսատեսի համար թողնում է որոշակի առեղծված։
Տող 52.
 
=== Որոտ ===
Իր ստեղծագործություններում նա կարողանում է շոշափել իրականության այնպիսի թեմաներ, որոնց մինչ այդ ոչ ոք չէր անդրադարձել։ Մոտ 1506–1507 թվականինթվականներին նկարիչը երիտասարդ վենետիկցի պատրիկի համար նկարում է «Որոտը» կտավը։ Իր սյուժետային գաղափարով այն նկարչի ամենաառեղծվածային աշխատանքն է։ Դժվար է ասել թե այն կոնկրետ ինչ սյուժեով է նկարվել։ Որքան էլ բարդ լինի սյուժեն, ինչին հավանաբար այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ վարպետն, ոչ էլ ժամանակի արվեստասերները, ակնահայտ է նկարչի ձգտումն կերպարների յուրահատուկ կոնտրաստային համադրությամբ արտահայտելու հոգեվիճակ։ ԿերպարներնԿերպարները տեղադրված են բնապատկերային միջավայրում, չնայած դեռևս առաջին պլանում չեն։ Զարմանալի նրբությամբ է պատկերված բնության բազմազանությունն։
 
=== Գյուղական համերգ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից