«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 146.
=== Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Երրորդ Հանրապետության օրերին ===
 
1990թ. սեպտեմբերի 21-ին [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]] հայրապետը օրհնեց ու ողջունեց հայկական նոր պետականության` [[Հայաստան|ՀՀ Երրորդ հանրապետության]] ծնունդը: Հայոց Եկեղեցին այլևս ազատվեց Խորհրդային ճնշումներից և ազատ գործելու հնարավորություն ստացավ: Ստեղծված շրջափակումը, ընթացող պատերազմն ընդդեմ ադրբեջանական զավթիչների, քաղաքական և տնտեսական ճգնաժամը չկարողացան ճնշել հայ ժողովրդի ազատատենչությունն ու Հայոց Եկեղեցին: 1995թ. Ամենայն Հայոց հայրապետական գահին բազմեց [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիո]] կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով անվանվեց [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Ա]] Ամենայն Հայոց կաթողիկոս (1995-1999թթ): Նրա օրոք Հայոց Եկեղեցին ենթարկվեց թեմական նոր բաժանման` նախկին 4-ի փոխարեն ունենալով 8 թեմ: Աշխուժանում է եկեղեցական կյանքը, Մայր Աթոռին է հանձնվում [[Գևորգյան Հոգևոր ճեմարանՃեմարան|Գևորգյան ճեմարանը]], կառուցվում է ուսանողական նոր մասնաշենք, բացվում են [[Սևանի Վազգենյան դպրանոց|Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը]] և Շիրակի Հոգևոր Ընծայարանը բացվում է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հրատարակվում են տասնյակ գրքեր, ամրապնդվում են միջեկեղեցական հարաբերությունները, 1995-ին հիմնվում է [[Երևանի պետական համալսարան|ԵՊՀ]] Աստվածաբանության ֆակուլտետը, 1996-ին [[Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն]]ը: Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700 ամյակին ընդառաջ սկսվում է Երևանի [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար (Երևան)|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու]] շինարարությունը, որին ավարտվեց արդեն Ամենայն հայոց [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ Ներսիսյան]] կաթողիկոսի օրոք (գահակալ 1999-ից): Հայոց Եկեղեցու և քրիստոնեական հավատքի զորացմանը հավատարիմ նոր հայրապետի ջանքերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նորանոր ձեռքբերումներով մտավ 3-րդ հազարամյակ. կառուցվեցին ու վերանորոգվեցին տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, հարյուրներով ավելացավ հոգևորականների թիվը, նոր մակարդակի վրա դրվեց հոգևոր ճեմարանների կրթական որակը, Մայր Աթոռին վերադարձվեցին նախկինում Հայոց Եկեղեցուն պատկանող մի շարք կալվածքներ և եկեղեցիներ, բարեկարգվեց, ընդարձակվեց և նոր շինություններով հարստացավ Սուրբ Էջմիածնի մայրավանքը: Գարեգին Բ կաթողիկոսի բարձր նախագահությամբ 2001թ. մեծ շուքով տոնվեց Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը:
Գարեգին Բ կաթողիկոսի ջանքերով կյանքի են կոչվել սոցիալական, բարեգործական, մանուկների ու պատանիների հոգևոր կրթությանը օժանդակող մի շարք ծրագրեր: Ամրացվել և ընդլայնվել են միջեկեղեցական հարաբերությունները: Հայոց Եկեղեցին, այսօր կանգնած հաստատուն հիմքերի վրա, դեպի լույս և փրկություն է առաջնորդում իր հավատավոր հոտին: