«Ֆլորենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 150.
1462 թվականին Մեդիչին Ֆիչինոլին նվիրում է կալվածք Կարեջիում, ինչպես նաև [[Պլատոն]]ի և մի քանի այլ հին հեղինակների ստեղծագործությունների հունական ձեռագրեր: Ֆիչինոյի շուրջ համախմբվել էր համակիրների խումբ, որոնց միավորում էր նորպլատոնականությունը, որ հետագայում ճանաչվեց ''Պլատոնյան ակադեմիա'' անունով: Ակադեմիան մոտ երեք տասնամյակ եղել է Եվրոպայի ինտելեկտուալ կարևորագույն կենտրոններից մեկը: Նրա մեջ են մտել ամենատարբեր խավերի ու կոչումների տեր մարդիկ` ազնվականներ, դիվանագետներ, առևտրականներ, հումանիստներ, աստիճանավորներ, աստվածաբաններ, պոետներ, նկարիչներ, արվեստագետներ: Բացի Մարսիլիո Ֆիչինոյից` ակադեմիայի անդամներ են եղել ժամանակի նշանավոր այլ մարդիկ` [[Միքելանջելո]]ն, [[Սանդրո Բոտիչելլի]]ն, [[Լորենցո Մեդիչի]]ն, [[Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլա]]ն, [[Անջելո Պոլիցիանո]]ն և այլք: Ակադեմիայում տեղի են ունեցել բանավեճեր, որոնցից մեկի թեման գեղագիտությունն էր` որպես գեղեցիկի մասին գիտություն: Ակադեմիայում իշխում էր գիտական ազատ մտքի մթնոլորտ, գիտելիքի բնագավառների միավորման ձգտում:
 
Հանդիպումներին մասնակից լինելու կարևոր նախապայման էր խոսքի, փիլիսոփայության, Աստծու, մարդկանց նկատմամբ ունեցած սերը: Ահա թե ինչն էր միավորում այդ մեծ մարդկանց ոչ մեծ քաղաքում` Ֆլորենցիայում (այն ժամանակ քաղաքի բնակչությունը մոտակա բնակավայրերի հետ կազմում էր մոտ 30.000 մարդ): Պլատոնյան ակադեմիան դարձավ եվրոպական փիլիսոփայական մտքի և գեղարվեստական ավեստիարվեստի կենտրոն: Հենց Ակադեմիայի պատերից են դուրս եկել առաջավոր շատ մտքեր, տարածվել Իտալիայում, ապա ողջ Եվրոպայում` մարդկությանը պարգևելով նոր դարաշրջան, որն այժմ անվանում ենք ''Վերածնունդ'': Այդ պատճառով հենց Ֆլորենցիան է կոչվում «Վերածննդի օրրան», իսկ Մարսիլիո Մեդիչին` նրա նախահիմքերում կանգնած մարդ: Լորենցո Մեդիչին` Կոզիմոյի թոռը, շարունակել է պապի սկսած գործը` նպաստելով հումանիստական գաղափարների, փիլիսոփայության, գրականության, գիտության ու արվեստի զարգացմանը:
 
[[Պատկեր:Hanging and burning of Girolamo Savonarola in Florence.jpg|250px|մինի|ձախից|Սավոնարոլայի այրումը, 1498]]