«Պարթամասիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
}}
 
'''Պարթամասիր''' (ծն.թ. անհայտ–114), Հայոց թագավոր 113–ից։113 թվականից։ Պարթև Արշակունի արքա [[Բակուր Բ Պարթև|Բակուր II]] որդին։
 
Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր [[Աշխադար]]ին։ Հռոմի [[Տրայանոս]] կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է [[Մեծ Հայք]] և շարժվել է դեպի [[Արտաշատ]]։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որըորն ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։
 
{{Հայոց արքաներ}}