«Ասքանազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
No edit summary
Տող 1.
'''Ասքանազ''' (եբրայերեն ''Աշքենազ'', աքքադերեն ''Իշքուզա''), սկյութական հնագույն ցեղային միություն։ Մ.թ.ա. 8-րդ դ. Դարբանդի անցքով իջնելով դեպի հարավ՝ հաստատվում է Կուր գետի արգավանդ հարթավայրերում, մոտավորապես [[Շակաշեն]] գավառի շրջանում։ Աստվածաշնչում [[Աշգուզա|Ասքանազ]] հիշատակվում է ([[Երեմիա]], ԾԱ, 27) իբրև զորեղ թագավորություև, Միննի ([[Մաննա]]) և Արարադ ([[Ուրարտու]]) երկրների հարևանությամբ։ Մ.թ.ա. 7-րդ դ., [[Ասորեստան]]ի դեմ մղած պայքարում, հաճախ միացել է Ուրարտուին, Մաննային և [[Մարաստան]]ին, մասնակցել [[Նինվե]]ի գրավմանը (մ.թ.ա. 612 թ)։ Ասորեստանյան արձանագրություններում պահպանվել են Ասքանազի Պարտատուա և Իշպակա, իսկ հույն պատմիչ [[Հերոդոտոս]]ի մոտ՝ ''Պրոտոթիոս'' և ''Մադիաս'' թագավորների անունները։ Աստվածաշնչի հայ հիև մեկնիչները ''Գամերի'' որդի Ասքանազիև ճանաչում են իբրև հայոց նահապետ։
{{անաղբյուր}}
Ասքանազ նահապետի անմիջական հետնորդներն են համարվում Սև ծովի հարավարևելյան ափերում բնակվող և Խեթական արձանագրություններում հիշատակվող՝ Կասկերի ցեղերը: Նրանց ճյուղավորումներից՝ Սայսպերներին /Խաղտյաց լեռների հարավարևմտյան տարածքներում բնակվող Սպեր գավառի Ասպետունիք նախարարական տունը/ ազգակից, նախասկյութական Սպարդաներ կամ Սապիդներ կոչվող ցեղախմբերը /Սյունիների նախարարական տունը/, ըստ Հերոդոտոսի անցնելով Արաքս գետը՝ բնակեցրել են Արևելյան Անդրկովկասի Քուռ-Արաքսյան միջնատարածքը: Նույն հեղինակի հաղորդման. Նրանք միախառնվել են Մոսոքյան ծագում ունեցող և իրենց հարևանությամբ Կասպից ծովի արևմտյան ափամերձ տարածքներում բնակվող՝ Մազքութներ /Ամազոնք/ կամ Մասսագետներ կոչվող ցեղերի հետ /Մուշքերին, Մաքելոններին և Մեսխերին ազգակից ցեղախմբեր/: Ըստ Դիոդոր Սիցիլիացու վկայության. այդ ցեղախմբերը իրենց երկիր են ձեռք բերել Հյուսիսային Կովկասում՝ որտեղից էլ տարածվել են Եվրասիայի ընդարձակ երկրամասերում՝ հիմք դնելով Սկյութական ցեղամիությունների ձևավորմանը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասքանազ» էջից