«Արևելյան Երուսաղեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:EastJerusalemMap.jpg|thumb|300px|right|Արևելյան Երուսաղեմի քարտեզը: Արաբական տարածքները նշված են կանաչ գույնով, իսկ հրեականնները` կապույտով:]]
'''Արևելյան Երուսաղեմ''' ({{Lang-ar|القدس الشرقية}}; {{Lang-he|מזרח ירושלים}}) [[Երուսաղեմ]]ի հատված, որը նվաճել էր Հորդանանը 1948 թվականին և առանձնացվել էր Իսրայելի կողմից վերահսկվող [[Արևմտյան Երուսաղեմ]]ից 1948-49 թվականների [[Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)|Արաբա-իսրայելական պատերազմ]]ի ընթացքում: Այն ընդգրկում է [[Երուսաղեմի հին քաղաք]]ը և [[ՀուդաիզմՀուդայականություն|Հուդայականության]]ի, [[Քրիստոնեություն|Քրիստոնեության]] և [[Իսլամ]]ի որոշ սրբավայրեր, ինչպիսիք են [[Ժայռի Գմբեթ]]ը, [[Լացի պատ]]ը, [[Ալ-Ակսա մզկիթ]]ը, [[Սուրբ Հարության տաճար]]ը և բազմաթիվ այլ պատմամշակութային օբյեկտներ: Հատվածի քաղաքական վիճակի վերաբերյալ Իսրայելի և Պաղեստինի մոտեղումները չեն համընկնում<ref>Leila Farsakh, [https://books.google.com/books?id=8OZ-AgAAQBAJ&pg=PA9 ''Palestinian Labour Migration to Israel: Labour, Land and Occupation''], Routledge 2005 p. 9: "Israeli and Palestinian sources differ in their definition of East Jerusalem."</ref>: Պաղեստինի տեսակետը պաշտոնապես հիմնված է 1949 թվականի հաշտության համաձայնագրերի վրա, իսկ Իսրայելի դիրքորոշումը հիմնված է ներկայիս Երուսաղեմի գործող սահմանների վրա,
որոնք արդյունք են Իսրայելի կողմից որոշված մի շարք վարչատարածքային ընդլայնումների վրա, որոնք Իսրայելը իրականացրել է 1967 թվականի հունիսի [[Վեցնօրյա պատերազմ]]ից հետո: Չնայած իր անվանմանը Արևելյան Երուսաղեմի մեջ են մտնում Հին քաղաքից դեպի հյուսիս, արևելք և հարավ ընկած թաղամասերը: