«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 131.
==== Հայոց Եկեղեցին Մեծ Եղեռնի և Առաջին Հանրապետության տարիներին ====
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 20-րդ դար ոտնակոխեց Խրիմյան Հայրիկի գահակալությամբ, ում հաջորդեց Կ. Պոլսի պատրիարք [[Մատթևոս Բ
Դեռևս 1912թ. Գևորգ կաթողիկոսի ջանքերով Էջմիածինը քանիցս բարձրացրել է հայ դատի խնդիրը` փորձելով դրա վրա բևեռել [[Եվրոպա]]յի ուշարությունը, սակայն 1914-ին սկիզբ առած [[Առաջին համաշխարհային պատերազմ|աշխարհամարտը]], ապա 1915-ի [[Հայոց Ցեղասպանություն|Հայկական Ցեղասպանության]] Օսմանյան ծրագիրը Հայոց Եկեղեցու ջանքերը թողեցին ապարդյուն: Գիտակցելով Հայոց Եկեղեցու և եկեղեցականների կարևորությունը ազգային կյանքում` ջարդերի կազմակերպիչները կայսրության տարածքում կոտորեցին թվով ավելի քան 4000 հոգևորականների, ոչնչացրին քրիստոնեական մշակույթի կոթողներն ու հարստությունները, կրակի մատնեցին շուրջ 2000 եկեղեցիներ ու վանքեր: Կոտորածի արդյունքում վտանգի տակ հայտնվեց Սսի կաթողիկոսությունը, որը Սսում մնալով մինչև 1920-ը, բռնեց դեգերման ճամփան և վերջնական հանգրվան գտավ [[Լիբանան]]ի [[Անթիլիաս]] քաղաքում միայն 1930-ականներին: Վերացան Կ.Պոլսի պատրիարքությունն ու Աղթամարի Կաթողիկոսությունը: Հայոց Եկեղեցին զրկվեց իր 1.500.000 հավատացյալներից:
Մեծ Եղեռնի և հետագա տարիներին Էջմիածինը ձեռնամուխ եղավ աղետյալների և մազապուրծ եղած փախստականների օժանդակությանը. Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում ստեղծվեցին Եղբայրական օգնության կոմիտեներ, նամակներ հղեց պետական բարձրագույն ատյաններին` բարձրաձայնելով Թուրքիայում կատարվող արյունահեղությունների մասին:
Ամբողջովին հայաթափելով [[Արևմտյան Հայաստան]]ը` Թուրքերը շարժվեցին դեպի Հայաստանի Արևելյան հատված` [[Երևան]] և Սուրբ Էջմիածին: 1918թ. մայիսին հակ ժողովուրդը ոտքի կանգնեց և [[Ղարաքիլիսա]]յի, [[Ապարան|Բաշ-Ապարանի]], [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատ]]ի անհավասար մարտերում հաղթանակ տարավ թշնամու հանդեպ` արգելելով նրա մուտքը մայր երկիր: Պայքարի օրերին չդադարեցին հնչել եկեղեցիների զանգերը, Գևորգ Ե կաթողիկոսը, չնայած սպառնացող վտանգին չլքեց Մայր Աթոռի տարածքը, ռազմաճակատում հանդես եկան Հայոց Եկեղեցու մի շարք սպասավորներ` [[Գարեգին Ա Հովսեփյան|Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը]], Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը, Թադեոս, Եզնիկ վարդապետները, Զաքար քահանա Տեր-Հարությունյանը, Հովհաննես քահանա Տեր-Մովսիսյանը և այլոք:
Փառահեղ հաղթանակին հետևեց 1918թ մայիսի 28-ին [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] ծնունդը, որը միանշանակ ողջունվեց Հայոց Եկեղեցու կողմից: Չնայած Հանրապետության կարճատև գոյությանը, Հայոց Եկեղեցու և կառավարության միջև սկսվել էին ձևավորվել հարաբերություններ. Հայ Առաքելական Եկեղեցու համար հնարավորություն էր ստեղծվել ազատ շունք քաշելու և գործելու համար:
|