«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 90.
 
=== Ազգային դրոշ ===
{{Հիմնական|Արցախի Հանրապետության դրոշ}}Արցախի դրոշը ստեղծվել է <nowiki/>[[Հայաստանի դրոշ|Հայաստանի Հանրապետության դրոշի]] նմանությամբ։ Արցախի դրոշի վրա միայն ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր <nowiki/>[[Հայաստան|Հայաստանից]] անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակման արդյունքում վերջինիս վերամիավորումը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի  լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:
{{Հիմնական|Արցախի Հանրապետության դրոշ}}
 
Արցախի Հանրապետության ազգային դրոշը միշտ ծածանվում է Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարութ­յան, բոլոր ատյանների դատարանների, դատախազության մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հան­րա­պետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, ԱՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակա­ռավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի) շենքերի վրա: Հավատարիմ մնալով միջազգային իրավունքի նորմերին, դիվանա­գիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին՝ Արցախի ազգային օրենսդրությունն ամրագրում է, որ դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում Արցախի''' '''Հան­րապետության դիվանագիտական ներկայացուցչությունների  և այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա։ Օրենքը չի արգելում Արցախի դրոշի տեղադրումն ինչպես պետական այլ, այնպես բնակելի շենքերի վրա։
 
Արցախի''' '''Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Արցախի կառավարությունը: Արցախյան դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է  դրոշի երկարությանը:
 
=== Զինանշան ===