«Էլիպս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ==Էլիպս== ===Սահմանում=== Էլիպս կոչվում է հարթության այն կետերի երկրաչափական տեղը, որոնց հեռավորություն...
(Տարբերություն չկա)

09:09, 4 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Էլիպս

Սահմանում

Էլիպս կոչվում է հարթության այն կետերի երկրաչափական տեղը, որոնց հեռավորությունների գումարը տրված երկու
  և   կետերից հաստատուն է և մեծ է   հատվածի երկարությունից :
 

Այդ հաստատունը կնշանակենք 2a-ով:  -ը և  -ը կոչվում են էլիպսի ֆոկուսներ, իսկ   հատվածի երկարությունը կնշանակենք 2c-ով, և կանվանենք ֆոկուսային հեռավորություն : Հարթության վրա ուղղանկյուն կոորդինատային համակարգն ընտրենք այնպես , որ Ox առանցքն անցնի   և   կետերով , իսկ Oy առանցքը`   հատվածի միջնակետով : Այս դեպքում , ըստ սահմանման , էլիպսի ցանկացած P(x,y) կետի համար`

P  + P  = 2a

Հաշվի առնելով , որ   կետի կոորդինատներն են  (-c;0) , իսկ   կետինը  (c;0), երկու կետի հեռավորության բանաձևից ստանում ենք`

 

Սա էլ հենց հանդիսանում է էլիպսի հավասարումը ընտրված կոորդինատային համակարգում: Փորձենք այն գրել կամպակտ տեսքով: Դրա համար երկրորդ գումարելին տեղափոխենք հավասարման աջ մաս և երկու կողմերը բարձրացնենք քառակուսի`

 

Պարզեցումներից հետո ստանում ենք`

 

Քանի որ  , ապա   > 0 : Նշանակենք  , ուստի   հետևաբար հավասարումը կընդունի հետևյալ տեսքը`

 

կամ

 

որը կոչվում է էլիպսի կանոնական հավասարում : Այստեղ 2a-ն և 2b-ն կոչում են էլիպսի համապատասխանաբար մեծ և փոքր առանցքների երկարություններ, իսկ կոորդինատների սկզբնակետը` քլիպսի կենտրոն :   թիվը կոչվում է էլիպսի էքսցենտրիսիտետ : Կոորդինատային առանցքների հետ հատման կետերը կոչվում են էլիպսի գագաթներ :