«Մուսա լեռան քառասուն օրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Դեպքերը տեղի են ունեցել [[Մուսա լեռ|Մուսա Լեռան]] վրա [[Հայոց ցեղասպանություն|ցեղասպանության]] ժամանակ: Լեռը գտնվում է պատմական [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկյան Հայաստանի]] ծայրամասում՝ [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]] ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը: Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա:
 
1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ [[Հայաստան]] տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն: Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ: Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է ` [[Յողունօլուք]]՝ Բագրատյանի ծննդավայր: Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում էր, բայց նրա հիշողության մեջ աենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` [[Մուսա լեռ|Մուսա լեռը]]: Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորորումսովորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը: Մազապուրծ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից: Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է [[Յողունօլուք]]: Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը: Յոթ գյուղերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունուն: Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը: Ամեն ինչ պլանավորում են և [[Թուրքեր|թուրքերից]] թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը:
 
Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը: Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը: Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին: Այդ դեպքից հետո [[Էնվեր փաշա|Էնվերն]] ու [[Թալեաթ Մեհմեդ|Թալեաթը]] սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին: Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել: Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկսվում է համաճարակ և տարածվում է [[Տենդ|տենդ հիվանդությունը]]: Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում: Մեծ մասը ինչպես և [[Ֆրանսիացիներ|ֆրանսուհի]] Ժուլիեթը սկսում են տառապել տենդով: Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է [[Հալեպ]] օգնություն գտնելու համար<ref>[http://patmutyun.do.am/blog/2013-04-03-14 Սուրհանդակները ուղարկվեցին Հալեպ]</ref>: