«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 98.
Ֆիլմի առաջին տեսարանները նկարահանվեցին այդ զորանոցներում։ Դրանից հետո նկարահանող անձնակազմը տեղափոխվեց Պոտսդամի վիլլա։ Այստեղ ստեղծվեց այն տեսարանը, որտեղ Շփիլմանը հանդիպում է գերմանացի կապիտան Վիլյամ Հոզենֆելդին։ Այնուհետև՝ [[2001]] թվականի [[մարտի 2]]-ին, անձնակազմը տեղափոխվեց խորհրդային բանակի լքված հիվանդանոց, որը գտնվում էր Գերմանիայում։ Տեսարանները, որտեղ գերմանացիները հրանետով այրում են հիվանդանոցը, նկարահանվում են այստեղ։ [[Մարտի 15]]-ին նկարահանումները վերջապես տեղափոխվում են Բեյբելսբերգ նկարահանման հրապարակ։ Առաջինը նկարահանվում է այն տեսարանը, որտեղ Շփիլմանը ականատես է լինում հրեական գետտոյի բնակիչների ու գերմանացիների ռազմական բախումներին, որոնք ի վերջո ավարտվում են նացիստների հաղթանակով։ Տեսարանը շատ բարդ էր ստեղծվում, ներառում էր բարդ տեխնիկական հնարքներ և ուղեկցվում պայթյուններով։ Այս նկարահանման հրապարակում նկարահանումներն ավարտվեցին [[մարտի 26]]-ին, որից հետո՝ [[մարտի 29]]-ին, անձնակազմը տեղափոխվեց [[Վարշավա]]: Նկարահանումների համար օգտագործվեց նաև [[Պրահա]]յի մի թաղամաս, որտեղ յուրօրինակ շենքեր կային։ Գեղարվեստական բաժինը ստեղծվել է այս շենքերի շնորհիվ, որոնք արտացոլում էին պատերազմի տարիների Վարշավան։ Տեսարանը, որտեղ Շփիլմանը, իր ընտանիքը և հարյուրավոր հրեաներ սպասում են, թե երբ են ուղարկվելու մահվան համակենտրոնացման ճամբար, նկարահանվել է Վարշավայի պաշտպանության ազգային համալսարանում։
 
Հիմնական նկարահանումներն ավարտվեցինավարտվել են [[2001]] թվականի [[հուլիս]]ին:
 
== Բյուջե և շահույթ ==