«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
 
== Նկարահանումներ ==
Ֆիլմի հիմնական նկարահանումներընկարահանումներն սկսվեցինսկսվել են [[2001]] թվականի [[փետրվարի 6]]-ին, [[Գերմանիա]]յում գտնվող՝յի Պոտսդամ քաղաքի Բեյբելսբերգ նկարահանման հրապարակում։ Շրջակա քաղաքը և հրեական գետտոն ամբողջովին վերակառուցվել էին Բեյբելսբերգ նկարահանման հրապարակում։ Վերակառուցվել էին այն տեսքով, ինչպիսին էին [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին։ Հին [[ԽՍՀՄ|խորհրդային]] զորանոցները օգտագործվեցինօգտագործվել են քանդված քաղաքին թարմ տեսք տալու համար, քանի որ դրանք ամեն դեպքում ոչնչացվելու էին։
 
Ֆիլմի առաջին տեսարանները նկարահանվեցին այդ զորանոցներում։ Դրանից հետո նկարահանող անձնակազմը տեղափոխվեց Պոտսդամի վիլլա։ Այստեղ ստեղծվեց այն տեսարանը, որտեղ Շփիլմանը հանդիպում է գերմանացի կապիտան Վիլյամ Հոզենֆելդին։ Այնուհետև՝ [[2001]] թվականի [[մարտի 2]]-ին, անձնակազմը տեղափոխվեց խորհրդային բանակի լքված հիվանդանոց, որը գտնվում էր Գերմանիայում։ Տեսարանները, որտեղ գերմանացիները հրանետով այրում են հիվանդանոցը, նկարահանվում են այստեղ։ [[Մարտի 15]]-ին նկարահանումները վերջապես տեղափոխվում են Բեյբելսբերգ նկարահանման հրապարակ։ Առաջինը նկարահանվում է այն տեսարանը, որտեղ Շփիլմանը ականատես է լինում հրեական գետտոյի բնակիչների ու գերմանացիների ռազմական բախումների, որոնք ի վերջո ավարտվում են նացիստների հաղթանակով։ Տեսարանը շատ բարդ էր ստեղծվում, պարունակելով իր մեջ բարդ տեխնիկական հնարքներ և ուղեկցվում պայթյուններով։ Այս նկարահանման հրապարակում նկարահանումներն ավարտվեցին [[մարտի 26]]-ին, որից հետո՝ [[մարտի 29]]-ին, անձնակազմը տեղափոխվեց [[Վարշավա]]: Նկարահանումների համար օգտագործվեց նաև [[Պրահա]]յի մի թաղամաս, որտեղ յուրօրինակ շենքեր կային։ Գեղարվեստական բաժինը ստեղծվել է այս շենքերի շնորհիվ, որոնք արտացոլում էին պատերազմի տարիների Վարշավան։ Տեսարանը, որտեղ Շփիլմանը, իր ընտանիքը և հարյուրավոր հրեաներ սպասում են, թե երբ են ուղարկվելու մահվան համակենտրոնացման ճամբար, նկարահանվել է Վարշավայի պաշտպանության ազգային համալսարանում։