«Սրբուհի Տյուսաբ»–ի խմբագրումների տարբերություն

չ
նկարի ավելացում
չ
չ (նկարի ավելացում)
{{unreferenced}}
{{wikify}}
[[Պատկեր:Տյուսաբ.jpg|thumb|Սրբուհի Տյուսաբ]]
 
'''Սրբուհի Տյուսաբ''' (Սրբուհի Վահանյան) (1841-1901) արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ: Հայ առաջին վիպասանուհի:<br />Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյո) թաղամասում: 1869 կամ 1870-ական թվականներին Սրբուհին ամուսնանում է իր իսկ խոսքերով ասած <ամուսիններուն լավագույնը> ֆրանսիացի երաժիշտ Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև` փաշա տիտղոսով: 1901 թ. հունվարի 3(16)-ին Սրբուհի Տյուսաբը մահանում է քաղցկեղից, որի աճյունն ամփոփվում է [[Շիշլի]]ի Լատինաց գերեզմանատանը` դստեր կողքին: Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները: Հավերժ հարգանք ու ափսոսանք»:
 
6097

edits