«Ավագ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Սարոյան Հաուս նախագիծ ===
[[Պատկեր:Saroyanaserner.jpg|250px|մինի|աջից|Սարոյանասերների ակումբ]]
[[2016]] թվականին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք է բերել հայտնի ամերիկահայ գրող [[Վիլյամ Սարոյան]]ի տունը [[Ֆրեզնո]]յում, որը հանվել էր աճուրդի:<ref>http://hyesharzhoom.com/saroyan-house-museum-to-open-in-fresno-in-2018/</ref> Հիմնադրամի շրջանակներում ձևավորվել է [[«Սարոյան Հաուս» նախագիծ]]ը, որի գործունեությունը միտված է գրողի տունը տուն-թանգարան դարձնելուն:<ref>http://www.fresnobee.com/opinion/opn-columns-blogs/article173236336.html</ref> Հիմնադրամը նպատակ ունի վերականգնել գրողի տան միջավայրը, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա ծանոթանալ Սարոյանի կյանքի ու գործունեության հետ: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել [[2018]] թվականի [[օգոստոսի 31]]-ին՝ գրողի 110-ամյակին<ref>https://www.youtube.com/watch?v=yzyZ_wUd0i8&feature=youtu.be</ref><ref>https://www.youtube.com/watch?v=eIrzUfahBmQ</ref>:
 
== «Ստարտափ Արմենիա» հիմնադրամ ==
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը գործում է [[2016]] թվականի մարտ ամսից<ref>https://sss.am/%D0%BC%D1%8B-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B1%D0%BB%D0%B8%D0%B6%D0%B0%D0%B5%D0%BC%D1%81%D1%8F-%D0%BA-seaside-startup-summit-%D0%B2-%D1%80%D0%B0%D1%81-%D1%8D%D0%BB%D1%8C-%D1%85%D0%B0%D0%B9%D0%BC/</ref>: Ունենալով [[Հայաստան]]ում ստարտափ էկոհամակարգի զարգացման տեսլականը՝ հիմնադրամն իր առջև սահմանել է հետևյալ նպատակները՝ աջակցել սկսնակ և արդեն իսկ գործունեության որոշակի ճանապարհ անցած ստարտափներին, օգնել նրանց ոտքի կանգնել, դնել զարգացման ճիշտ ընթացքի վրա, պարբերաբար կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափերները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը և աջակցություն ստանալ<ref>https://www.iarmenia.org/sevan-startup-summit/</ref>: