«Նաղշե Ջահան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Նախշե ջահան հրապարակ Նախշե ջահան հրապարակ (պարս میدان نقش جهان ‎ / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Ի...»:
 
No edit summary
Տող 1.
Նախշե ջահան հրապարակ
[[Պատկեր:میدان نقش جهان - اصفهان.jpg|մինի]]
 
[[Նախշե ջահան հրապարակ]] (պարս میدان نقش جهان ‎ / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Իմամի հրապարակ (պարս. میدان امام‎ / Maydâne Imâm) — Խոշոր հրապարակ [[Իրան]]ի [[Սպահան]] քաղաքում: Ներառված է Իրանում [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
 
Անվանում
[[Պատկեր:میدان بزرگ نقش جهان اصفهان.jpg|մինի]]
 
 
Ներկայոմս հրապարակը հայտնի է Նախշե ջահան անվանմամբ ( میدان نقش جهان‎ / Maydâne Naqše Jahân; թարգմանաբար` աշխարհի նախշ): Նախքան 1979թ. [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ը , հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ (պարս. میدان شاه‎ / Maydâne Šâh).
[[Պատկեր:میدان نقش جهان.JPG|մինի]]
 
 
Պատմություն
 
 
[[Պատկեր:میدان نقش جهان از فراز عمارت عالی قاپو.jpg|մինի]]
1598 թ, երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս I -ը ([[Շահ Աբաս]]) որոշեց մարաքաղաքը [[Ղազվին]]ից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը: Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել [[Զայանդեռուդ գետ]]ի աջ ափին: Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր: Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին [[Նախշե ջահան հրապարակ]]ը և [[Չահարբաղ]] փողոցը (թարգմանաբար` չորս այգի): Նախշե ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը: Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը: Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված [[Ալի Ղափու պալատ]]ում: