«Ասեղնագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ku:Nimûş
No edit summary
Տող 3.
{{tone}}
 
'''Ասեղնագործությունը''' արվեստի հնագույն ճյուղերից մեկն է: Ասեղնագործությունը կատարվում է ասեղով՝ միագույն կամ բազմագույն թելերով: Ժամանակի ընթացքում ասեղնագործության պարզ ձըերըձևերը վեր են ածվել բարդ ձևերի: Դրանք մեր ժամանակներում հասցվել են կատարելագործության: Միջնադարյան հայկական ասեղնագործությունից մեր օրեր են հասել ու պահպանվում են Պատմության թանգարանի ԼիսիցըանիԼիսիցյանի անվան բաժնում: Այստեղ պահպանվել են ասեղնագործության պոլորբոլոր տեսակները՝ սփռոցներ, տարազաձևեր, վարագույրներ, անձեռոցիկներ, բարձերի երեսներ, որոնք կատարվել են բովանդակությամբ գունավոր մետաքսյա, բամբակյա, բրդյա և ոսկյա ու արծաթյա թելերով., Զարդարվածզարդարված թելերով, թանկարժեք քարերով, ուլունքներով: Մեր ժողովրդի ասեղնագործության մեջ պահպանվել են ոչ միայն ազգային ոճը, զարդանկարների տեսակները, այլև իրենց հին տեղանունները. Օրինակ՝ «Վանի», «Սասունի», «Մարաշի», «Այիթափի», «Պոլսի» ասեղնագործությունները:
 
Նյութեր – Ասեղնագործության համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի կտորներ. քաթան, կտավ, բատիստ, մետաքս: Նախընտրելի է դիմացկուն ու ամուր կտոր, որովհետև դրա վրա երկար աշխատանք է կատարվելու և բրդյա, մետաքսյա, կապրոնի թելերով: Լվացման ենթակա գործվածքները պետք է գործել գույնը չթափվող թելերով: Մուլինեները պետք է պահել հյուսած, իսկ բրդյա թելերը՝ զգույշ կծկած վիճակում: Պետք է ունենալ տարբեր չափսի ասեղներ, մկրատներ, մատնոց: Ատամով թել կտրել չի կարելի: Ասեղնագործում են շրջանակի վրա: Ասեղնագործության կտորը սկզբում լվանում են, հետո նոր վրան նկարում: Արդուկված կտորի վրա տեղադրում են տպիչը, այնուհետև նախատեսված նկարը ամրացվում գնդասեղներով, որպեսզի չտեղաշարժվի, այնուհետև՝ նկարում: Եթե լուզի վրա է և երկու կողմերը միանման են, ապա կտորը ծալվում է երկու տակ, մեջտեղը դրվում է տպիչը և նոր գծվում: Ասեղնագործությունը սկսում ենք բլանդ կարով՝ առանց հանգույցի, որպեսզի մաքուր լինի: Ասեղնագործության մեջ գործի են ածվում կարերի զանազան ձևեր՝ շուլալակար, դարձակար, պատկար, օղակակար, խաչկար, շղթայակար, ցողունակար, որոնցով կարում են նախշերի եզրերը, վզնոցների, անձեռոցիկների եզրերը:
 
Ասեղնագործության մեջ ամենատարածված ձևը հարթակարն է: Հարթակարով կատարված ամբողջ զարդանկարը լցվում է թելերով: Այդ պատճառով էլ կոչվում է լիցք: Հայկական տարազային գործվածքներում հաճախ են հանդիպում հարթակարի շատ օրինակներ: Կա նաև ալիքավոր հարթակար՝ երկար թելը մի քանի անգամ ամրացնելով կտորին: Մեծ տարածում ունի նաև ճյուղակարը, որով գործվում են ճյուղերը, ցողունները: Այնիթափի ասեղնագործության մեջ մեծ տարածում ունի աստղածաղիկ զարդանածշըզարդանախշը, որը նաև հայկական հին ասեղնագործությունում բավական տարախվածտարածված է: Լինում են նաև հանգուցային կարեր: Դրանցից է կոր հանգույցը, որը մենք անվանում ենք ռոկոկո: Թելը ասեղի վրա փաթաթում ենք ըև ասեղը անցկացնում կտորի տակ, որտեղից դուրս է գալիս կտորի երես: Դրանցով գործում ենք ծաղիկների միջուկները: Հանգուցային կարերի մյուս տեսակը որդանման կարն է: Միմյանց կողքին դասավորելով լցնում ենք ցանկացած նախշ: ԱյտԱյդ կարատեսակով ասեղնագործում ենք ծաղիկների տեսակները:
 
Կա նաև վերադիր կար, որի ժամանակ կտորի վրա ամրացնում ենք մեկ այլ կտոր և եզրերը միացնում ենք օղակակարով: