«Հերակլեսի սխրագործություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Տող 1.
[[image:Hercules_Farnese_3637104088_9c95d7fe3c_b.jpg|thumb|right|240px431x431px|Հերակլեսի մեզ հայտնի ամենահայտնի պատկերավորումներից մեկը, հեղինակ՝ Լիսիպոս, 216 թվական]]
'''Հերակլեսի տասներկու սխրագործություններ''' կամ պարզապես '''Հերակլեսի սխրանքներ''' ({{lang-gr|Άθλοι του Ηρακλή}}), [[Հունական դիցաբանություն|հին հունական առասպելական հերոս]], [[Զևս|Զևս աստծո]] և մահկանացու [[(82) Ալկմենե|Ալկմենեի որդու]]՝ [[Հերակլես|Հերակլեսի]] հաջորդական տասներկու սխրանքները, որոնք վերջինս կատարել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ։
Առասպելական հերոսն այդ սխրագործությունները գործել է իր նախնինների հայրենիքում՝ Տիրինթոսում, տղամարդկային գեղեցկության և արեգակնային լույսի աստծո՝ ոսկեվարս [[Ապոլլոն|Ապոլլոնի]] հրամանով։ Պիթայի բերանով Լետոյի որդին պատգամախոսեց, որ նա անմահության և աստվածային փառքի կհասնի այն ժամանակ, երբ Էվրիսթևսի հրամանով տասներկու սխրանքներ կատարի։ Մինչ այդ՝ Օրքոմենոսի Էրգինոս արքային սպանելուց հետո, Հերակլեսն ապրում էր յոթնադուռն Թեբեում։ Այնտեղ աստվածները նրան երեք չքնաղ որդի են ընծայում, սակայն Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, առաջվա պես ատելությամբ էր լցված շանթարձակ ամուսնու որդու նկատմամբ։ Դրա պատճառով էլ նա մի սոսկալի հիվանդություն տվեց Հերակլեսին և մոլեգնության պոռթկման պահին նա սպանեց իր և եղբոր՝ Իփիկլեսի բոլոր զավակներին և նրանց անշնչացած դիերը կրակը նետեց։ Սթափանալուց հետո առասպելական հերոսը գիտակցեց իր գործածի լրջությունը և վշտահար մտածեց Թեբեն լքելու մասին։