«Սպիտակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
Սպիտակ համայնքի տարածքը գտնվում բարեխառն կլիմայական գոտում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք: Ամենացածր ամսեկան միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -4.7<sup>0</sup> C, ամենատաք ամիսը հուլիսն է՝ +18<sup>0</sup><sup></sup> C ամսեկան միջին ջերմաստիճանով: Միջին հաշվով 0<sup>0</sup>C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր: Տարեկան տեղումների միջին մակարդակը 439մմ է:
Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ, գաղթել է [[Պարսկահայք]]ի [[Հեր]] (հետագայի [[Խոյ]]) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է [[պարսկերեն]] ''համամ (բաղնիք)'' բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։
[[=== ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ]] ===
Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի պատմությունը սկսվում է դեռևս մ.թ.ա. IV-I հազարամյակներից: Սպիտակում, համանուն նախկին շրջանի Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը՝ քարե հատիչները, կացինները, դանակները, նետասլաքները, աղորիքները, արձանիկները և գտնված մյուս առարկաները վկայում են այդ ցեղերի հասարակական բարձր աստիճանը:
Սպիտակում՝ Սարդարի կոնդ բլուրում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի (ք.ա. 3-2-րդ հազարամյակում) բնորոշ առարկաներ՝ պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլ առարկաներ: Տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև ք.ա. 1-ին հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (ք.ա. 7-րդ դար):