«The Vamps»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Վամփս | բնօրինակ_անուն = The Vamps | պատկեր = The Vamps Wake Up World Tour London 2016.jpg | ալտ...»:
(Տարբերություն չկա)

12:46, 16 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

The Vamps, բրիտանական փոփ և ռոք խումբ, որի մասնակիցներն են Բրեդ Սիմփսոնը (գլխավոր վոկալ և գիթար), Ջեյմս Մաքվեյը (գլխավոր գիթար և վոկալ), Քոննոր Բալը (բաս գիթար և վոկալ) և Թրիստան Իվանսը (հարվածային գործիքներ և վոկալ):[2] Նրանք հայտնիություն ձեռք բերեցին 2012 թվականի վերջին՝ ՅուԹյուբում տեղադրելով իրենց cover տարբերակով երգերը: Խումբը նույնիսկ համեմատվեց One Direction խմբի հետ:[3] Նրանք պայմանագիր կնքեցին Mercury Records-ի հետ 2012 թվականի նոյեմբերին:[4] Նրանք աջակցեցին McFly-ին իրենց Memory Lane շրջաագայության ընթացքում 2013 թվականի սկզբին և խումբը Մեծ Բրիտանիայում ներկայացավ համերգներում աջակցելու այնպիսի արտիստների, ինչպես Դեմի Լովատոն, The Wanted-ը, JLC-ն, Little Mix-ը և Lawson-ը:

Վամփս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Vamps
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԺանրերՓոփ, ռոք[1]
Գործունեություն2012
ԼեյբլԷՄԻ, Մերկուրի Ռեքորդս և Virgin EMI Records
Կայքthevamps.net
thevamps.net
 The Vamps (British band) Վիքիպահեստում

2013 թվականի սեպտեմբերի 29-ին, Վամփսը թողարկեց իր "Can We Dance" դեբյուտային երգը, որը հայտնվեց Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում:[5] Երկրորդ երգը "Wild Heart"-ը թողարկվեց 2014 թվականի հունվարի 18-ին և հասավ մինչև երրորդ հորիզոնական: Իրենց երրորդ երգը Last Night-ն առաջին անգամ մարդկանց դատին հանձնվեց Մեծ Բրիտանիայի ռադիոյով 2014 թվականի փետրվարի 24-ին, իսկ երգը ներբեռնել հնարավոր էր 2014 թվականի ապրիլի 6-ից: Իրենց դեբյուտային ալբոմը Meet the Vamps-ը դուրս եկավ 2014 թվականի ապրիլի 14-ին:[6] 2014 թվականի փետրվարին "Wild Heart" երգը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ում և Կանադայում: Վամփսը թողարկեց իր երկրորդ ալբոմը Wake Up-ը 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

Պատմություն

2011-12. Կազմավորում

Մինչև խմբի ստեղծումը Ջեյմս Մաքվեյը «Prestige Management»-ի կազմակերպության ներկայացուցիչների՝ Ռիչարդ Ռաշմանի և Ջոն Օ`Նեյլի ղեկավարությամբ էր առաջնորդվում: Որոշելով խումբ ստեղծել՝ նա ավելի ուշ Յություբի միջոցով հայտնաբերում է Բրեդ Սիմփսոնին: Միասին նրանք երգեր են գրել, իսկ հետագայում Սիմփսոնը դարձել է վոկալիստ: 2012 թվականին նրանք գտան Թրիստան Իվանսին Ֆեյսբուքի միջոցով, հետագայում էլ նրանք հանդիպեցին Քոննոր Բալին և խումբը սկսեց քավեր տարբերակով երգեր թողարկել իրենց Յութուբյան էջում: Նրանք արդեն 2012 թվականի հոկտեմբերին նոր բոյ բենդ էին համարվում: Երկրպագունների աջակցության շնորհիվ մեծ հռչակ ձեռք բերեցին:[3]

2013–14: Meet the VampsSomebody to You: Առաջխաղացում

2013 թվականի հուլիսի 22-ին խումբը թողարկեց առաջին պաշտոնական երգը "Wildheart"-ն իրենց Յութուբյան ալիքում. տեսահոլովակը 2 օրում հավաքեց 42000 դիտում:[7][8] 2013 թվականի օգոստոսի 6-ին դուրս եկավ "Can We Dance" երգի տեսահոլովակը, որը 2 շաբաթում հավաքեց 1 միլլիոն դիտում:[9] Այն հասավ երկրորդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, նույնիսկ գերազանցելով OneRepublic խմբի "Counting Stars" երգին:[5] 2013 թվականին խումբը հայտնեց, որ իրենց ձայնասկավառակը կթողարկվի մոտ Զատկի օրերին:[10] 2013 թվականին նոյեմբերի 22-ին Վամփսը հայտարարեց իրենց երկրորդ երգի մասին և ավելի ուշ թողարկեց "Wild Heart" երգը:[11]

2014 թվականի մարտի 13-ին խումբը հայտարարեց, որ իրենց դեբյուտային ձայնասկավառակը դուրս կգա 2014 թվականի ապրիլի 14-ին։ Մարտի 22-ին հայտնի էր ձայնասկավառակի վերնագիրը՝ Meet the Vamps։[6] Ապրիլի 6-ին նրանք թողարկեցին "Last Night" երգը (որպես իրենց ալբոմի երրորդ երգ)։ 2014 թվականի մայիսի 18-ին Meet the Vamps ձայնասկավառակում թողարկվեց Somebody to you երգը ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոյի հետ միասին։ Համագործակցության շնորհիվ երգը դարձավ առաջնահերթ իրենց ձայնասկավառակում, որին հաջորդեց տեսահոլովակ, որը մինչ այժմ հավաքել է մոտ 108 միլլիոն դիտում Յութուբում։

2014 թվականի հոկտեմբերի 12-ին Վամփսը թողարկեց իր ձայնասկավառակիի չորրորդ և վերջին երգը՝ "Oh Cecilia (Breaking My Heart)" նոր տարբերակով՝ կանադական երգիչ Շոն Մենդեսի հետ։ Այն բարձրացավ 9-րդ տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում։ Այն թողարկվեց "Hurricane" երգի հետ միասին։ Երկու երգերի տեսահոլովակները թողարկվեցին մեկ ամիս ավելի շուտ։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Meet the Vamps ձայնասկավառակը պաշտոնապես թողարկվեց Հյուսիսային Ամերիկայում և ձայնասկավառակը վերաթողարկվեց որպես Meet the Vamps (Christmas Edition), որը ներառում էր 8 հավելյալ Սուրբ ծննդի մասին երգեր և իրենց Somebody to you երգը դարձավ աշխարհահռչակ։

Wake Up

2015 թվականի սեպտեմբերի 15-ին խումբը հայտարարեց իրենց նոր երգի մասին, որը կոչվեց "Wake Up" և թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 2-ին և 2015 թվականի նոյեմբերի 27-ին դուրս եկավ իրենց երկրորդ ձայնասկավառակը, տեղի ունեցան նաև ֆան հանդիպումներ ներկայացնելու երկրպագուներին իրենց նոր ձայնասկավառակը և նախագծվեց աշխարհով մեկ շրջագայություն, որը սկսվեց 2016 թվականի հունվարին։ Երգը բարձրացավ 12 տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, իսկ ձայնասկավառակը 10 տեղը՝ վաճառելով 27000 օրինակ առաջին շաբաթը։ Ձայնասկավառակի երկրորդ երգը "Rest Your Love"-ը թողարկվեց նույն օրը, ինչպես ձայնասկավառակը։

2016 թվականի ապրիլի 1-ին վամփսը թողարկեց իր ձայնասկավառակի երրորդ և վերջին երգը՝ "I Found a Girl" նոր տարբերակով համագործակցելով Ջամայկական ռեպպեր Օմիի հետ։

2016 թվականի հունվարին Վամփսը թողարկեց "Kung Fu Fighting"-ի իրենց տարբերակը անիմացիոն ֆիլմ Kung Fu Panda 3-ի համար, որն ուղեկցում էր տեսահոլովակով։

2016 թիվ: Ինքնակենսագրություն All Night և Night & Day

2016 թվականի հոկտեմբերի 7-ին Վամփսը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց երրորդ ձայնասկավառակի առաջին երգը, որի անունը չբացահայտեց, կթողարկվի 2016 թվականի հոկտեմբերի 14-ին: Նույն օրը երգի անվանումը և բառերը սկսվեց հրատարակվել խմբի սոցիալական էջերում և Spotify-ում, որին հաջորդեց "Wake Up" երգի ոճով մի երգ: Նաև բացահայտվեց, որ նոր ձայնասկավառակը դուրս կգա 2017 թվականի ամռանը: 2016 թվականի հոկտեմբերի 12-ին խումբը ուղիղ եթերով հայտարարեց, որ երգը կկոչվի "All Night" համագործակցելով նորվեգացի դիջեյ Matoma-ի հետ: Երգը Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում հասավ 24-րդ տեղ, 6-րդ տեղ IRMA-ում, 13-րդ տեղ VG-Lista-ում, և 12-րդ տեղ RMNZ-ում:

2016 թվականի հոկտեմբերի 20-ին Վամփսը հրատարակեց իրենց ինքնակենսագրությունը, որը կոչվում էր Վամփս:

"Middle of the Night"-ը համարվում էր ձայնասկավառակի երկրորդ երգը, որը համագործակցություն էր դանիացի դիջեյ Մարտին Ջենսենի հետ: Շրջագայության շրջանակներում հայտարարված էր իրենց երրորդ ձայնասկավառակը՝ Night & Day և այն թողարկվելու էր 2 մասով: Առաջին մասը Night-ը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 14-ին, իսկ երկրորդը՝ Day-ը 2017 թվականի դեկտեմբերին: 2017 թվականին մայիսի 3-ին, տեսանյութը, որում պատմվում էր ավելի շատ ինֆորմացիա՝ հրատարակվեց իրենց սոցիալական էջերում: Խումբը հրատարակեց "Personal" երգը՝ համագործակցելով Maggie Lindemann-ի հետ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին:

Ծանոթագրություններ

  1. "The Vamps: Wake Up review". The Guardian. ^ Jump up to: a b c d e f
  2. Vincent, Alice (4 September 2013). «The Vamps - New Music». The Daily Telegraph. Telegraph Media Group. Վերցված է 4 September 2013-ին.
  3. 3,0 3,1 «The Vamps meet social superfans who are propelling them to the top». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  4. «The Vamps Fansite - Big Announcement». The Vamps Fansite. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  5. 5,0 5,1 Lloyd, James. «Former Stratford busker shoots to number two in the UK singles chart». Stratford Herald. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  6. 6,0 6,1 Lamonot, Martin. «The Vamps talk about their debut album and FINALLY confirm its release date». Unreality TV. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  7. «The Vamps Live Music Video - Wildheart (Original Song)». YouTube. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  8. Dix, James. «Introducing – The Vamps». Vada Magazine. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  9. «The Vamps - Can We Dance (Official Video)». YouTube. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  10. Wood, Lucy. «THE VAMPS TEASE EXCITING DEBUT ALBUM NEWS: 'WE'RE RELEASING IT AROUND EASTER'». Sugarscape.com. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  11. McGrath, Rachel. «Watch Out One Direction! The Vamps Announce 'Wild Heart' As Second Single». EntertainmentWise. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)