«Ալեքսանդր Շիրվանզադե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Լրացում գրականության ցանկում:
→‎Կենսագրություն: կետադրություն
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։
 
Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «[[Մշակ (թերթ)|Մշակ»]]–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «[https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4 Հրդեհ նավթագործարանում]» պատմվածքը, ապա՝ [[s:Գործակատարի հիշատակարանից|«Գործակատարի հիշատակարանից»]] վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։