«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3785 բայտ ,  4 տարի առաջ
 
Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է [[լատիներեն]], [[լեհերեն]] և [[վրացերեն]] լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։
 
=== Պետությունը Գոշի աշխատություններում ===
Մխիթար Գոշի կողմից առաջ քաշված գաղափարները պետականության վերստեղծման մասին։ Նույն ժամանակներում
[[Կիլիկյան Հայաստան]]ում գործունեություն էր ծավալում [[Տարսոն]]ի եպիսկոպոս [[Ներսես Լամբրոնացի]]ն, ով ևս աչքի էր
ընկնում նմանատիպ գաղափարներով։ Լամբրոնացին ջատագով էր Կիլիկիայում ստեղծել հայկական
թագավորությունում, այսպիսով նա սերտորեն համագործակցում Լևոն Բ Մեծի հետ, ով հետագայում բազմեց Կիլիկիայի
հայկական թագավորության գահին։ Լամբրոնացին և Գոշը լավագույնս ներկայացնում էին պետականության
վերստեղծման ուղիները։ Լամբրոնացին ավելի շատ կողմնորոշված էր ավելի շատ լատին և բյուզանդական
իշխանությունները, սակայն Գոշը խոսում էր եկեղեցու և օրենքների գերակայության և անկախության մասին։ Գոշի
Դատաստանագիրքը վկայում է այն մասին, որ նա կողմ էր անկախ պետության, որը հնարավորություն կտար հայկական
գործոնի հզորացմանը։ Այս նպատակաով նա իրականացրեց որոշակի միջոցառումներ։
Լամբրոնացին իր նպատակների իրականացման համար նախաձեռնեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միավորման
գործընթացը։ Ներսեսը նախաձեռնեց օրենքների ժողովածու, որի նպատակն էր հասնել հայ և լատին եկեղեցու
միարարությանը։ Լամբրոնացու աշխատությունը հիմնականում նպատակաուղղված էր կրոնական խնդիրների
կարգավորմանը։ Սրան հակառակ Գոշի աշխատանքի նպատակն էր հասնել այն բանին, որ [[Հայաստան]]ում ստեղծվի
հայկական անկախ թագավորություն, որը կունենա սեփական օրենքների ժողովածուն և այդպիսով առկախված չի լինի
արտաքին միջամտության վտանգից։
Սրան զուգահեռ Մխիթարը չի անտեսում արտաքին գործոնները, բայց շեշտը դնում է ներքին ուժերի համախմբանը և
հզորացմանը մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ։ Ըստ Մխիթարի պետք է միավորել բոլոր ներքին ուժերը։ Ավատատերերին
պետք է ստիպել հեռու վանել իրենց ավատական ընչաքաղցությունը և ձգտել հզորացնել սեփական տիրույթները։ Գոշը
իր աշխատանքում խոսում մեկ ընդհանուր պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքները
հաշվի առնելով է, որ Մխիթարի այս ձեռնարկը համարվում է պահանջների բավարարման լավագույն մեխանիզմներից
մեկը։ Դատաստանագիրքը փաստացի ապահովում է և՛ ներքին, և՛ վերին խովի պահանջները, որը կարևոր
նշանակություն ունի ցանակացած իրավական համակարգում։
 
=== Առակներ ===