«Մխիթար Գոշի դատաստանագիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 103.
== Կիրառում ==
Այդ իմաստով [[Մխիթար Գոշ]]ը միջնադարյան հումանիզմի ներկայացուցիչներից է։ «Գիրք Դատաստանի»-ն մերժում է կրոնական անհանդուրժողականությունը, պաշտպանում մուսուլմանի արժանապատվությունը, կրոնական պատկանելիության համար չի սահմանում պատիժներ։ «Գիրք Դատասաանի»-ն կիրառվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս այն գաղութներում, որտեղ հայ համայնքը ձեռք էր բերել ներքին ինքնավարության իրավունք։ [[Սուդան]]ում այսօր էլ հայ համայնքի անդամների քաղաքացիական գործեր լսելիս պետական դատարանը կիրառում է «Գիրք Դատաստանի»-ն։
 
== Դատաստանի գործադրություն ==
Միջնադարյան Հայաստանում [[Մխիթար Գոշ]]ի Դատաստանագրքի գործադրության վերաբերյալ
հայագիտության մեջ իշխող կարծիքը բացասական է։ Դրա հիմքը, ամենից առաջ, արտաքուստ շատ
ծանրակշիռ թվացող հետևյալ փաստն է։ Դատաստանագիրքը չի բխել լիազոր իշխանությունից, այն
մասնավոր անձի նախաձեռնության արդյունք է, ուստի ենթադրել են, որ այդպիսի աղբյուրից բխող
պարտավորիչ ուժ ունենալ։ Այս ամենին զուգահեռ Գոշի Դատաստանագիրքը իր կիարառությունն է
գտել տարբեր երկրների իրավական կյանքում։
Գոշը քաջ գիտակցել է այս հանգամանքը, այդ իսկ պատճառով իր կենդանության օրոք անում էր
ամեն ինչ որպեսզի իր դատաստանագիրքը ստանա օրինական ուժ, որը կարող էր լուրջ ազդակ
հանդիսանալ հայոց անկախ պետականության համար։ Մխիթար Գոշը փորձել է հրավիրել ազգային
ժողով․ որպեսզի հաստատվի իր դատաստանագիրքը՝ որպես պարտավորիչ նշանակություն։ Սակայն
նրա այս նախաձեռնությունը իրականություն չդարձավ, քանի որ սկսվեցին քաղաքական
զարգացումներ, թե [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]ում և թե Զաքարյան իշխանությունում։
Բացի այս կային բազմաթիվ տարաձայնություններ հայկական իշխանությունների երկու թևերի
միջև, ինչպես քաղաքական, այնպես էլ եկեղեցական հարցերի վերաբերյալ։
Մխիթար Գոշի ժամանակներում հայտնի են բազմաթիվ նմանատիպ օրենսդրական ակտեր, որոնք
դրվել են գործածության մեջ [[12-րդ դար]]ի երկրորդ կեսին հայտնի է հռոմեական օրենքների հիման
վրա ստեղծված օրենքների ժողովածու, որը այս նույն ժամանակներում սկսեց պարտավորիչ
ազդեցություն ունենալ [[Ֆրանսիա]]յի հարավում։ [[1250]] թվականին Գոլսատորների սերնդի վերջին
 
ներկայացուցիչ Ակուրսիուսի օրենքների ժողովածուն կիրառության մեջ դրվեց դատարաններում։
Նմանատիպ բազմաթիվ աշխատանքներ ի հայտ եկան Միջնադարյան Եվրոպայում։
[[12-րդ դար]]ի երկրորդ կեսի բազմաթիվ վկայությունները վկայում են այն մասին, որ միջնադարյան
Հայաստանում ևս կար դատաստանագրքի խիստ անհրաժեշտություն։ Դրա անհրաժեշտությունը
զգում էին ինչպես հոգևորականները, այնպես էլ իշխանությունները։ Արևմուտքում՝ Կիլիկիայի
հայկական թագավորությունում օրենքների ժողովածու նախաձեռնեց [[Ներսես Լամբրոնացի]]ն, իսկ
ահա Արևելքում այդ գործը նախաձեռնեց Մխիթար Գոշը։ Սակայն Ներսես Լամբրոնացու ստեղծածը
հիմնականում ընդգրկում էր եկեղեցական և որոշակի չափով կենցաղավարության կանոններ, իսկ
ահա Գոշի Դատաստանագիրքը ժամանակի իրավական մտքի հուշարձաններից մեկն է հանդիսանում։
Հարկ է նշել, որ թե՛ Կիլիկիայի հայկական թագավորությունում, թե՛ Բագրատունյաց
թագավորությունում դատարանները և պետական իշխանությունը իրականցվում էր սովորույթային
ուժով, բայց արդեն Մխիթար Գոշից հետո հայկական իշխանությունները կարող էին օգտագործել
Գոշի ստեղծած Դատաստանագիրքը։ Դատաստանագիրքը գործածության մեջ դրվեց Զաքարյանների
իշխանության ժամանակաշրջանում։
[[1254]] թվականին Մխիթար Գոշի դատաստանագիրքը որոշակի փոփոխություններով ներկայացրեց
[[Սմբատ Գունդստաբլ]]ը, որը ընդունվեց [[Կիլիկիայի հայկական թագավորություն]]ում։
Մխիթար Գոշի Դատաստանագիրքը այլ անվանումներով կիրառվել է, այլ պետություններում,
ինչպես նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։
 
== Թարգմանություններ և հրատարակություններ ==