«Սիքստինյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== Համաշխարհային փառքը ==
Գավառական Պյաչենցի վանքերից մեկում կորած նկարը քիչ էր հայտնի մինչև [[18-րդ դար]]ի կեսը, երբ սաքսոնյան կյուրի [[Ավգուստ III]]-ը երկամյա բանակցություններից հետո [[Բենեդիկտ XIV]]-ից ստացավ թույլտվություն դուրս բերել այն Դրեզդեն։ Մինչ այդ Ավգուստի դեսպանները փորձում էին բանակցել Ռաֆայելի ավելի հայտնի ստեղծագործությունների գնման համար, որոնք գտնվում էին [[Հռոմ]]ում։ Սուրբ Սիստոյի տաճարում մնացել էր [[Ջուզեպպե Նոգարի]]ի կատարած «Սիքստինյան Տիրամոր» պատճեն։ Մի քանի տասնամյակներ անց, [[Գյոթե Յոհան Վոլֆգանգ ֆոն|Գյոթեի]] և [[Վինկելման Իոհան Իոհաիմ|Վինկելմանի]] խանդավառված արձագանքների հրատարակումից հետո, նոր ձեռքբերումը գրավեց Դրեզդենյան հավաքածուի [[ԿորեջոԿորեջիո]]յի «[[Սուրբ գիշեր]]» գլխավոր գլուխգործոցի տեղը։
Քանի որ ռուս ճանապարհորդները սկսեցին իրենց մեծ տուրը հենց Դրեզդենից, «Սիքստինյան Տիրամայրը» դարձավ նրանց համար առաջին հանդիպումը իտալական արվեստի բարձունքների հետ, հետևաբար XIX դարում Ռուսաստանում ստացավ խլացուցիչ ճանաչում՝ գերազանցելով Ռաֆայելի բոլոր այլ մադոննաները։ Նրա մասին գրում էին Եվրոպայի գեղարվեստական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր ռուս ճանապարհորդները՝ [[Նիկոլայ Կարամզին]], Վ.Ա. Ժուկովսկի, Վ. Կյուխելբեկեր («Աստվածային արարում»), Ա.Ա. Բեստուժև («Սա Տիրամայրը չէ, սա Ռաֆայելի հավատն է»), Կ. Բրյուլով, Վ. Բելինսկի («Խիստ դասական ֆիգուրա և փոքր ինչ ոչ ռոմանտիկ»), [[Ա. Ի. Գերցեն|Ա.Ի. Գերցեն]], Ա. Ֆետ, [[Լև Տոլստոյ|Լ.Ն. Տոլստոյ]], Ի.Գոնչարով, [[Ռեպին Իլյա|Ի.Ռեպին]], [[Դոստոևսկի Ֆեոդոր|Ֆ.Մ. Դոստոևսկի]]։ Մի քանի անգամ դրա մասին հիշատակում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս. Պուշկինը]]` առանց տեսնելու այն։
[[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական Մեծ պատերազմից]] հետո նկարը պահպանվում էր [[Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Պուշկինի թանգարան]]ի ֆոնդում, որից հետո 1955 թ-ին ողջ դրեզդենյան հավաքածուի հետ միասին այն վերադարձվեց [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն|ԳԴՀ]]-ի իշխանությանը։