Առանց խմբագրման ամփոփման
(կոորդինատներ) |
No edit summary |
||
{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի
|բնօրինակ անվանում =
|այցելուներ = 695404 (2011)<ref name=tourism>{{cite web|title=Bilan 2011|url=http://www.octgm.com/toolkit/en/statistics/bilan2011.pdf|publisher=Tourisme Montréal|accessdate=24 May 2013}}</ref>
|
}}
'''Մոնրեալի բուսաբանական այգի''' ({{lang-fr|link=no|Jardin botanique de Montréal}}), մեծ [[բուսաբանական այգի]] [[Մոնրեալ]]ում, [[Կանադա]]: Զբաղեցնում է 75 հեկտար թեմատիկ այգիներ և ջերմոցներ: 2008 թվականին ճանաչվել է Կանադայի պատմական վայր և իր հավաքածուների չափի ու հարմարությունների համար համարվում է աշխարհի ամենակարևոր բուսաբանական այգիներից մեկը<ref>{{cite web|title=Montreal Botanical Garden|url=http://www.pc.gc.ca/apps/lhn-nhs/det_E.asp?oqSID=2199&oqeName=Montr%E9al+Botanical+Garden&oqfName=Jardin+botanique+de+Montr%E9al|work=Directory of Designations of National Historic Significance of Canada|publisher=Parks Canada|accessdate=August 7, 2011}}</ref><ref>[http://www.historicplaces.ca/en/rep-reg/place-lieu.aspx?id=16402&pid=0 Montreal Botanical Garden. Canadian Register of Historic Places]</ref>:
== Պատմություն==
Բուսաբանական այգին գտնվում է [[Շերբրուկ (փողոց)|Շերբրուկ փողոցի]] 4101 հասցեում՝ Pie-IX և Շերբրուկ փողոցների անկյունում, Մեզոնով այգում, Ռոզմոն Լա Պտի Պատրի շրջանում, նայում է [[Օլիմպիական մարզադաշտ (Մոնրեալ)|Մոնրեալի օլիմպիական մարզադաշտին]]: Այն ներառում է ամբողջ աշխարհի բույսերի լիարժեք ջերմոցային համալիր և մի շարք մեծ բացօթյա այգիներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ թեմայով է ներկայացված: Բացօթյա այգիները դատարկ են և նոյեմբերի կեսից մինչև ապրիլ ծածկված են ձյունով, սակայն ջերմոցները բաց են այցելուների համար տարվա ընթացքում, որտեղ փետրվարից մինչև ապրիլ անցկացվում է ամենամյա «Ազատություն թիթեռներին» ցուցահանդեսը:
[[Պատկեր:Activité Papillons en Liberté - Jardin botanique de Montréal.ogv|thumb
Այգին հիմնադրվել է 1931 թվականին, [[Մեծ ճգնաժամ]]ի տարիներին Մոնրեալի քաղաքապետ Կամիլիեն Հուդի կողմից, տարիներ շարունակ եղբայր Մարի-Վիկտորոն Կիրուակի քարոզարշավից հետո: Այգու հենքը նախագծել է Հենրի Թյորշերը, արտ դեկո ոճի վարչական շենքը նախագծել է ճարտարապետ Լուսիեն Ֆ. Կերոակը<ref name=officialhistory>{{cite web|title=History of the Montréal Botanical Garden|url=http://www2.ville.montreal.qc.ca/jardin/en/propos/histoire_chrono.htm|work=Montréal Botanical Garden website|accessdate=December 31, 2011}}</ref>:
Թեև այգու մուտքը վճարովի է, Մոնրեալի քաղաքացիները կարող են ստանալ անվճար ընդունելություն դեպի բացօթյա այգիներ, ուստի շատ մարդիկ այցելում են պարբերաբար, նույնիսկ պարզապես ծառերի տակ նստելու համար: Մոտակա մետրոյի կայանը Pie-IX-ն է, որը գտնվում է Օլիմպիական մարզադաշտի անկյունում:
[[Պատկեր:Children Activities. Children Gardens BAnQ P48S1P06405.jpg|thumb
Մոնրեալի բուսաբանական այգին Մոնրեալ քաղաքին պատկանող բնության չորս տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է Կյանքի համար տարածք ([[ֆրանսերեն]]՝ Espace pour la vie) թանգարանային շրջանում: Մյուս վայրերն են՝ Բիոդոմ, Ինստիտարիում և Ռիո Տինտո ալկան պլանետարիում, որոնք բոլորը գտնվում են Օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www2.ville.montreal.qc.ca/jardin/en/menu.htm Official Homepage of the Montreal Botanical Garden]
* [http://picasaweb.google.com/tanshan/PapillonsEnLibertButterfliesGoFree2007]: Photos of the annual butterfly exhibit and greenhouses
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Բուսաբանական այգիներ ըստ երկրի]]
|