«Աքեմենյանների ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
Հին հունական աղբյուրները նկարագրում են, որ դամբարանը կառուցված էր [[Պասարգադ]]եյի պարտեզում` ծառերի ու դեկորատիվ թփերի միջև: Դամբարանի շուրջ միշտ կային Աքեմենյան պաշտպաններ, ովքեր պահպանում էին կառույցը գողություններից ու վնասներից: Պահապանները դրանք մի խումբ զրադաշտականներ էին , ովքեր ապրում էին առանձին սենյակներում, հնարավոր է նաև քարվանսարաներում:Նրանք գտնվում էին Աքեմենյանների հովանավորության ներքո , իսկ որոշ տվյալներով նրանք ամեն օր որպես աշխատավարձ ստանում էին հաց կամ ալյուր, ինչպես նաև այծ: Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական տերություն նվաճման հետևանքով ստեղծված խառնաշփոթից տարիներ անց, երբ պարսկական տերությունը կորցրեց կենտրոնական իշխանությունն ու պահապաններին , [[Կյուրոս Մեծ]]ի դամբարանը քանդվեց , իսկ հարստությունները թալանվեցին: Երբ Ալեքսանդրը հասավ դամբարանի մոտ , նա զարմանք ապրեց նրանից , թե ինչպես է դամբարանը պահպանվել այդքան կատարյալ: Չնայած դամբարանի ավերմանը , Ալեքսանդրը հրամայեց Կասանդրիից Արիստոբուլին լավացնել դամբարանի վիճակը և վերականգնել նրա նախկին տեսքը:
 
Դամբարանը դիմացել է տարբեր ժամանակների փորձություններին շուրջ 2500 տարի:Դեպի [[Պարսկաստան]] արաբական արշավանքներից և Սասանյան արքայատոհմի անկումից հետո , արաբական զորքերը փորձեցին վերացնել այս պատմական յուրահատուկ արտեֆակտը` այն հիմքով , որ այն դեմ էր մահմեդականիսլամական կանոնակարգին: Սակայն տեղի բնակիչների լուրջ դիմադրությունը կասեցրեց դամբարանի ավերումը: Այդ ժամանակ պարսիկները գերեզմանը անվանափոխեցին և այն արաբներին ներկայացրին որպես [[Սողոմոն Իմաստուն]]ի մոր գերեզման:
 
Իրանի շահ և պաշտոնապես վերջին միապետ [[Մոհամմադ Ռեզա Փահլավի]]ն Պարսկական տերության 2500 ամյա տոնակատարությունների ժամանակ հարգեց Աքեմենյան թագավորների` հատկապես Կյուրոս Մեծի հիշատակը: Ինչպես [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն , Իրանի շահը ևս ցանկացավ վերականգնել [[Կյուրոս Մեծ]]ի այդ ժառանգությունը: Բացի դրանից Իրանի շահը շահագրգռված էր պահպանել կայսերական շրջանի բոլոր պատմամշակութային կոթողները: