«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 14.
 
== Շարուր - Նախաջիևանը 1918-1921 թվականներին ==
[[1917 թվական]]<nowiki/>ի ռուսական Փետրվարյան և [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]<nowiki/>ներից հետո երկրամասը դարձավ կռվախնձոր այստեղ բնակվող հայերի և մահմեդականներիմուսուլմանների միջև: Անդրկովկասյան հանրապետությունների ստեղծումից հետո մուսավաթական Ադրբեջանը երկրամասը համարում էր իր տարածքը, քանզի ձգտում էր անմիջական կապ ստեղծել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հետ: [[1918 թվական]]<nowiki/>ի [[մայիսի 28]]-ին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ հայկական բոլոր գավառները, այդ թվում՝ Նախիջևանի գավառը կազմում էին Հայաստանի հանրապետության անբաժանելի մասը: 1918 թվականի թուրքական արշավանքի հետևանքով հայ ազգաբնակչության մի զգալի մասը ստիպված էր լքել երկրամասը: Նույն թվականի ամռանը [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ն իր ջոկատով գրավեց Նախիջևանը և այն դրեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար [[Ստեփան Շահումյան]]<nowiki/>ի, որ նույնն է, թե [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի տրամադրության տակ: [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ը իր ջոկատներով հասավ մինչև Մակու, սակայն, թուրքական ուժերի ճնշման տակ ստիպված էր հետ վերադառնալ: Այդ ընթացքում նա նախատեսում էր տեղի հայերից կազմել 4000 հոգուց բաղկացած ջոկատ, որը կպաշտպաներ երկրամասը թուրքերի հարձակումներից: Թուրքական զորքերի նոր առաջխաղացումը Անդրանիկին ստիպեցին անցնել Զանգեզուր: Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան բանակը պետք է հեռանար [[Կովկաս]]<nowiki/>ից մինչև [[1914 թվական]]<nowiki/>ի ռուս-թուրքական սահմանը: Թուրքական զորքերի հեռացումը նպաստավոր պայմանններ էր ստեղծել երկրամասը Հայաստանի հանրապետությանը վերամիավորելու համար, սակայն, թուրքական զորքերի հեռանալուց հետո այստեղ մնացել էին տասնյակ թուրք սպաներ, որոնք որպես հրահանգիչներ նախապատրաստում էին տեղի մահմեդականիսլամադավան բնակչությանը զինված ճանապարհով իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
 
1918 թվականի վերջերից երկրամասի գաղթական հայ բնակչությունը փորձում է վերադառնալ իր նախկին բնակավայրերը: Տեղի մահմեդականությունըմուսուլմանները զենքը ձեռքին խոչընդոտում էր այդ վերադարձին, քանի որ իրենք արդեն տեր էին դարձել հայերի ունեցվածքին և տներին: Առանձին հայկական զորամասեր, որոնք ցանկանում էին բացել Շարուր – Նախիջևան – [[Ջուլֆա]] երկաթգիծը, [[1918 թվական]]<nowiki/>ի նոյեմբերին շարժվեցին դեպի Շարուր, որը պայմաններ պետք է ստեղծեր հայ բնակչության վերադարձի համար:
 
Հայկական ուժերի մուտքը երկրամաս խուճապ առաջացրեց տեղի խաների և բեկերի շրջանում, որի մի մասը դիմեց փախուստի դեպի Մակվի խանության սահմաննները: Այդ իրադարձություններին սկսեց միջամտել Պարսկական պետությունը: [[1918 թվական]]<nowiki/>ի [[դեկտեմբեր]]<nowiki/>ին նրանք պատվիրակություն ուղարկեցին Նախիջևան, սակայն, այդ պատվիրակությունը արձանագրեց, որ Հայաստանի հանրապետության զինված ուժեր Նախիջևանի տարածքում չկան: Պարսկական պատվիրակությունը ժամանեց [[Երևան]], սակայն, Հայաստանի իշխանությունները զբաղված լինելով [[Վրաստան]]<nowiki/>ի հետ պատերազմով, Երևանում ընդունելով պարսիկներին, կատարեցին մի շարք հայտարարություններ, որ երկրամասը [[Հայաստան]]<nowiki/>ի անբաժան մասն է:
Տող 22.
Պարսկական պետության հեռու գնացող նպատակները պարզ դարձան [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ում նրանց ներկայացրած առաջարկից: Մասնավորապես պարսկական պատվիրակությունը Փարիզում փորձում էր բարձրացնել նախկին [[Սեֆյան Պարսկաստան]]<nowiki/>ի տարածքների խնդիրը, սակայն, վեհաժողովում նրանց հասկացրեցին, որ նման հարցեր կոնֆերանսում չեն քննարկվելու:
 
Երկրամասի մահմեդականիսլամադավան ազգաբնակչությանը ֆինանսական և ռազմական օգնություն էր ցույց տալիս [[Մուսավաթական Ադրբեջան]]<nowiki/>ը: Այս պայմանններում հռչակվեց Արաքսյան հանրապետությունը: 1918 թվականին [[Հարավային Կովկաս|Անդրկովկաս]]<nowiki/>ից հեռացած թուրքական և գերմանական զորքերը փոխարինվեցին պատերազմում հաղթանակած Անտանտի համաձայնության երկրների զորքերով: Տարածաշրջանի մեծ մասում հաստատվեց Բրիտանական զինվորական հրամանատարության վերահսկողությունը: Նրանց ղեկավար գեներալ Թոմսոնը վարում էր բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն: Անգլիացիների ներկայությունը չէր կաշկանդում մահմեդականներինմուսուլմաններին և նրանք բացահայտ հարձակումներ էին գործում ինչպես առանձին հայերի, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա: Հաճախ էլ անգլիացիները խոչընդոտներ էին ստեղծում հայկական զորքերի առաջխաղացման համար: Այսպես, երբ հայկական զորքերը [[1919 թվական]]<nowiki/>ի [[հունվար]]<nowiki/>ին հայ գաղթականների համար ճանապարհ բացելու նպատակադրությամբ շարժվեցին Շարուր, բրիտանական հրամանատարությունը միջամտեց և որոշեց այդ տարածքներում ստեղծել Չեզոք գոտի անգլիացի գեներալ նահանգապետի գլխավորությամբ: Անգլիական հրամանատարության պահանջով հայկական զորքերը Գայլի դրունքից հետ քաշվեցին դեպի [[Արտաշատ]]: Այսպիսով ստեղծվեց ընդարձակ ապառազմականացված գոտի, որն ընդգրկում էր Վեդի – բասարի և Դավալուի (Արարատ) շրջանները: Նահանգապետ գնդապետ Լաութոնի զինված ուժերը խիստ սահմանափակ էին և նրա իշխանությունը կրում էր ձևական բնույթ: Տեղական խաներն ու բեկերը ավազակախմբեր էին ստեղծում և անտեսում էին տեղական իշխանություններին և գործում անարգելք՝ կատարելով իրենց նպատակները:
 
[[1919 թվական]]<nowiki/>ին [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ում որոշում ընդունվեց բրիտանական զորքերը երկրամասից դուրս բերելու մասին: Երկրամասի նահանգապետ նշանակվեց [[Լևոն Բաշալյան]]<nowiki/>ը, որը հրամանագիր ներկայացրեց Ներքին գործերի նախարարին փախստականներին երկրամաս վերադարձնելու միջոցառումների մասին: Հայաստանում օրենք էր ընդունվել Հայաստանի ազգաբնակչությանը զինաթափելու մասին, որը պետք է տարածվեր նաև Նախիջևանի բնակչության նկատմամբ:
 
Հայաստանի հանրապետության կառավարության միջոցառումները չհանգեցրին մահմեդականմուսուլման բնակչության զինաթափմանը: Հուլիսին Շարուր – Նախիջևանում ապստամբություն բռնկվեց [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի հանրապետության]] իշխանություննների դեմ: Հանրապետությանը սպառնացող վտանգը հարկադրեց վարչապետ [[Ալեքսանդր Խատիսյան|Ալեքսանդր Խատիսյանի]]<nowiki/>ն օգնության խնդրանքով դիմելու [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ին, որի կողմից գնդապետ Հասկելը նշանակվեց  ՀՀ գերագույն կոմիսար, որը թեև ճանաչեց Հայաստանի սահմանների ամբողջականությունը, սակայն, [[օգոստոսի 29]]-ին Բաքվում հանդիպելով ադրբեջանական իշխանությունների հետ, հրամանագիր ստորագրեց, որով Շարուր – Նախիջևանը ճանաչվում էր Ադրբեջանի տարածք: 1919 թվականի սեպտեմբերից գնդապետ Հասկելը բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ փորձելով լուծել վիճելի խնդիրները: Հոկտեմբերին Շարուր-Նախիջևանի գեներալ-նահանգապետ նշանակվեց Դերլին: Մահմեդական իշխանություններըՄուսուլմանները թշնամաբար ընդունեցին ամերիկյան միջամտությունը և դիմեցին ցույցերի: Այսպիսով, տարածաշրջանում նահանգապետության հռչակման գործը ձախողվեց: Հաջորդ ամիսների ընթացքում Շարուր – Նախիջևանին տիրելու խնդրում ևս մեկ հավակնորդ հայտնվեց, որը շրջանին տիրանալը համարում էր իր կենսական շահերից մեկը: Սակայն, հարթ չէին հարաբերություննները տեղի թաթարների և հայ բնակչության միջև: [[1919 թվական]]<nowiki/>ի ձմռանը նրանց միջև գժտությունններ սկսվեցին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի: Սակայն, շուտով տարաձայնությունները հարթվեցին և նրանց կողմից համատեղ ծրագիր մշակվեց [[Գողթն գավառ|Գողթան գավառ]]<nowiki/>ի հայության դեմ նոր հարձակումներ կատարելու համար:
 
[[1920 թվական]]<nowiki/>ի ապրիլին [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջան]]<nowiki/>ի խորհրդայնացումից հետո այդ հանրապետության բոլշևիկյան ղեկավարները որպես գործոն սկսեցին օգտագործել [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռոււսաստան]]<nowiki/>ի 11-րդ Կարմիր բանակի ուժերը: Այդ ընթացքում նրանց հաջողվեց [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Ղարաբաղ]]<nowiki/>ից [[Զանգեզուր]]<nowiki/>ի վրայով անցնել Նախիջևան և հանդիպել [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ]]<nowiki/>ի թուրքական զորքերին: Վիճակը երկրամասում ավելի ծանրացավ, երբ բոլշևիկները 1920 թվականի մայիսին ապստամբություն բարձրացրեցին: Նրանց դեմ Հայաստանի կառավարությունը զորքեր ուղարկեց: [[1920 թվական]]<nowiki/>ի [[հուլիսի 14]]-ին Ղամարլուի ([[Արտաշատ]]) զորախումբը գրավում է Գայլի դրունքը և մտնում Շարուր: Այդ խառնակ շրջանում Նախիջևանի մահմեդականներըմուսուլմանները ստեղծում են տեղական Հեղկոմ, որը ոչնչով չէր տարբերվում նախկինմուսուլման մահմեդականնախկին տեղական իշխանություններից: Այդ նույն ժամանակ [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի և «Կարմիր Թուրքիա»-յի միացյալ զորքերը Թարխանովի գլխավորությամբ գրավում են Նախիջևան քաղաքը և նրա շրջակայքը: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ [[Գեորգի Չիչերին|Չիչերին]]<nowiki/>ը գտնում էր, որ երկրամասը պետք է միացվի Հայաստանին և երբ երկրամաս է գալիս Բեհբութ Շահթախթինսկին, նա բացահայտ հայտարարում է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ծախել են նախիջևանցիներին: Երկրամասը փաստորեն ժամանակավորապես մնում է քեմալականների վերահսկողության ներքո մինչև որ [[Մոսկվա]]<nowiki/>յի կոնֆերանսը լուծեց նրա ճակատագիրը:
 
[[1921 թվական]]<nowiki/>ի [[մարտի 16]]-ին [[Մոսկվա]]<nowiki/>յում [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի և [[Թուրքիա|Քեմալական Թուրքիա]]<nowiki/>յի միջև կնքվեց «Եղբայրության և բարեկամության մասին» պայմանագիրը՝ բաղկացած 16 հոդվածներից: Պայմանագրի երրորդ հոդվածը վերաբերում էր Նախիջևանին: Այս հոդվածում նշվում էր, որ Նախիջանը տրվում է [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջան]]<nowiki/>ի հովանավորությանը պայմանով, որ այն չի հանձնվի երրորդ կողմին, այսինքն՝ [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստան]]<nowiki/>ին: Մոսկվայի այդ ապօրինի պայմանագիրն ամրապնդվում է նույն թվականի [[հոկտեմբերի 13]]-ին [[Կարս]]<nowiki/>ում Անդրկովկասի երեք հանրապետությունների և Քեմալական [[Թուրքիա]]<nowiki/>յի միջև ստորագրված  պայմանագրով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից