«Դալմայի այգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: ։Կ → ։ Կ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի
|անվանում = Դալմայի այգիներ
|բնագիր անվանում =
|պատկեր = Դալմա5.jpg
|հիմնվել է = մ. թ. ա. 7-րդ դար
|պատկերի նկարագիր = Դալմայի այգիները
|կոորդինատներ <!--*կոորդինատներ -->
|lat_d = 40.171123
| lat_NS = N
|long_d = 44.477670
| long_EW = E
|region = AR
|երկիր = Հայաստան
|երկիր2 =
|երկրամաս = Հայաստան Երևան
|քաղաք = [[Երևան]]
|մարզեր =
|շրջան =
|տեղագրություն = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն վարչական շրջան]], [[Աջափնյակ|Աջափնյակ վարչական շրջան]], [[Կիլիկիա (թաղամաս, Երևան)|Կիլիկիա թաղամաս]], [[Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան]], [[Հայաստան]]
|տեսակ = հասարակական
|հիմնվել է = մ. թ. ա. 7-րդ դար
|բացվել է =
|ճարտարապետ =
|մակերես = 530 հա
|երկարությունը =
|լայնությունը =
|ամենաբարձր կետը =
|այցելուներ =
|սեփականատեր =
|կառավարում = [[Երևանի քաղաքապետարան]]
|հանրային =
|կարգավիճակը =
|ջրատարածություն =
|կայք =
|կայանատեղի =
|կայարան =
|մետրո =
|տրամվայ =
|ավտոբուս =
|պատկեր2 =
|պատկեր2 նկարագիր =
|քարտեզի չափ = 280
|ալտերնատիվ քարտեզ =
|ալտերնատիվ քարտեզ2 =
|քարտեզի նկարագրություն =
|քարտեզի նկարագրություն2 =
|քարտեզի նկարագրություն3 =
|վիքիպահեստ =
}}
 
Տող 58 ⟶ 16՝
 
== Պատմություն ==
 
Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա [[Ռուսա Բ]]-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։
 
Տող 71 ⟶ 28՝
 
== Ջրանցք ==
 
Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է [[Դալմայի ջրանցք]]ը, որը նույնպես կառուցվել է [[Ռուսա Բ]]-ի կողմից՝ Իլդարունի ([[Հրազդան գետ|Հրազդան]]) գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքն սկիզբ է առնում [[Դավթաշենի կամուրջ|Դավթաշենի կամրջի]] մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է գալիս [[Հրազդանի Մեծ կամուրջ|Հրազդան կամրջին]] հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8.5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։
[[Պատկեր:Դալմա21.jpg|մինի|ձախից|250px|Դալմայի ջրանցքը]]
Ըստ Երվանդ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքը մեկն էր [[Երևան]]ի այն գլխավոր առուներից, որոնք սնվում էին [[Հրազդան գետ]]ից։ Դրանք այնքան լայն ու երկար էին, որ գետի ջրերի մի մասը բերում էին քաղաք և հասցնում քաղաքի բոլոր հեռավոր անկյունները՝ լցնելով [[Վարդավառի լիճ|Թոխմախան գյոլ]] կոչվող լճակը, որից ջուր էր մատակարարվում Շահարի հանդին<ref name=yerevan />։ Ըստ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքի մագիստրալի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը՝ 3 վերստ<ref name=yerevan />։
Ըստ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքի մագիստրալի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը՝ 3 վերստ<ref name=yerevan />։
 
Այսպես է նկարագրում Շահազիզը Դալմայի ջրանցքը.
Տող 106 ⟶ 61՝
 
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ [[1990]]-[[1991]] թվականների ընթացքում [[Հայաստան]]ում իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում [[Հայաստան]]ի ողջ տարածքում գտնվող կոլտնտեսությունների հողերը որպես սեփականություն տրվեցին այդ կոլտնտեսությունների անդամներին՝ բացառությամբ [[Երևան]]ի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսական հողերի՝ այն պատճառաբանությամբ, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն։ Վերջին հանգամանքը, սակայն, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես անձնական սեփականություն բաժանել տարբեր հողօգտագործողների միջև։ Ըստ այդ օրենքի 6-րդ հոդվածի՝ որպես սեփականություն հող էր տրամադրվում նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնում մշտական բնակություն հաստատել գյուղում և վարել գյուղացիական տնտեսություն:
[[Պատկեր:Դալմա8.jpg|մինի|ձախից|250px|Դալմայի այգիներ]]
Համաձայն ՀՀ օրենքի՝ եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում ներդրումներ չի կատարում ձեռքբերված հողակտորի վրա, ապա այդ հողակտորը հետ է վերցվում պետության կողմից։ Հօղօգտագործողները պատճառաբանում են, որ եթե պետությունը չի կարող փոխհատուցել, ապա պետք է հետ վերցնել այդ հողերը գնորդներից, որովհետև արդեն 4 տարուց ավելի է, ինչ նրանք այդ հողերի վրա ներդրում չեն արել<ref name=convention>[http://www.1in.am/30320.html Դալմայի այգիների մասին որոշումով ՀՀ-ն խախտել է Օրհուսի կոնվենցիան]</ref><ref name="aravot.am">{{Cite web|url=http://www.aravot.am/2016/06/09/701692/|title=Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2017-07-20}}</ref>:
 
Տող 118 ⟶ 73՝
 
[[2011]] թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը [[Քիշինև]]ում տեղի ունեցող [[ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով]]ի նիստի ժամանակ կրկին անդրադարձ է եղել Դալմայի այգիների խնդրին: Հանձնաժողովը փաստել է, որ [[Հայաստան]]ը այգիների մասին որոշմամբ խախտել են Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նիստին նաև հանձնարարական է տրվել [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարությանը]]՝ իրականացնել մի շարք միջոցառումներ խախտումների վերացման ուղղությամբ<ref name=convention /><ref name="aravot.am"/>։
[[Պատկեր:Դալմա10.jpg|մինի|ձախից|250px|Պտղատու ծառեր]]
[[2016]] թ. մարտի 8-ին ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում նշվում էր, որ [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն|ՀՀ կառավարության]] կողմից [[1991]] թ. մարտի 5-ին ընդունված N166 որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել» «միայն» այն դեպքում, երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում (նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը):
 
Տող 146 ⟶ 101՝
 
=== Ազգային թաղամասի կառուցումը ===
 
[[2017]] թ. հունիսին ՀՀ վարչապետ [[Կարեն Կարապետյան]]ն ու [[Երևան]]ի քաղաքապետ [[Տարոն Մարգարյան]]ն այցելեցին այգու տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական գյուղ» ազգային թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը։
 
Տող 167 ⟶ 121՝
Դալմա2.jpg
</gallery>
 
=== Մզկիթատիպ շինություններ ===
<gallery mode="packed">
Տող 176 ⟶ 131՝
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկծանտուփ}}
{{ՎՊԵ|Դալմա}}
{{Պորտալ|Հայաստան|Երևան|գույն=1}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից|2017 թվականի [[Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 23, 2017 թ.|հուլիսի 23]]}}