«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

 
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է [[1191|1191-1196]] թվականներին՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին:
 
 
[[1197]] թվականին, Ծռազատկի օրը, [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի]] վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանները]] Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] վկայությամբ, հիացրել է ամենքին: