«Ագավա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
== Նշանակություն և կիրառում ==
Ագավայի շատ տեսակների տերևներից պատրաստում են ճոպաներճոպաններ, պարաններ, գորգեր, գործվածքներ, իսկ թափոններից ստանում են [[թուղթ]]։ Ագավայի մի քանի տեսակներ արևադարձային շրջաններում օգտագործում են մանարաթելմանրաթել ստանալու համար։ Ավելի թանկ ագավան՝ Agave sisalana Perrine տեսակն է, Ագավա ֆրանսիականը (Agave fourcroydes Lem.) և ագավա կանտալը (Agave cantala Roxb.)։ Ագավայից պատրաստված մանրաթելերը հիմնականում օգտագործում են որպես թիրախ նետով խաղերին։ Ագավայի քաղցր հյութը՝ մուգ կանաչ գույնի (Agave atrovirens Karw. ex Salm-Dyck), և ուրիշ տեսակներինը մինչև ծաղկելը պատրաստում են ալկոհոլային խմիչքներ, իսկ միջուկից ստանում են ավելի թունդ խմիչքներ՝ տեկիլա և մեզցալա։ Միայն կապույտ ագավան (Agave tequilana Web.) են օգտագործում որպես տեկիլայի հումք<ref>[http://tequilaray.ru/classification.php Классификация сортов текилы]. ''tequilaray.ru</ref>: Տեկիլայի արտադրության համար օգտագործում են բույսի միջուկը։ Թորման ճանապարհով կապույտ ագավայի հյութից պատրաստում են մզվածքներ, որն էլ հանդիսանում է տեկիլայի հիմնական հումքը։ Agave cocui-ից պատրաստում են ավանդական վենեսուելական խմիչք՝ կոկույի։
 
Որոշ ագավաների [[արմատ]]ներ օգտագործււմ են բժշկության մեջ։ Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները պարունակում են սապոնին, որը օգտագործում են հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ։ [[Չինաստան]]ում երկու տեսակից ստանում են նյութ, որը ունի հակաբեղմնավորիչ ազդեցություն, բավական է օգտագործել ամիսը 1-2 անգամ։ Ագավա ամերիկականը (Agave americana L.) օգտագործում են հեմատոմիայի բուժման համար։ Ագավա ամերիկականը, ագավա գծավորը (Agave attenuata Salm-Dyck), ագավա Վիկտորիա թագուհու (Agave victoriae-reginae T.Moore) և շատ ուրիշ տեսակներ աճեցվում են որպես տնային և ջերմոցային բույսեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագավա» էջից