«Ռութ Բեքքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
1912 թվականի սկզբին Ռիչարդը հիվանդացել է, և մայրը դուստրերի հետ որոշել է տեղափոխվել [[ԱՄՆ]] [[Միչիգան (նահանգ)|Միչիգան նահանգի]] Բենտոն Հարբոր քաղաքը: Ալենը ընտանիքին պետք է միանար մեկ տարի անց:
 
== «Տիտանիկ» ==
Տասներկուամյա Ռութը մոր, քրոջ Մարիոնի և եղբոր Ռիչարդի հետ [[Մեծ Բրիտանիա]]յի [[Սաութհեմփթոն]] քաղաքում 1912 թվականի ապրիլի 10-ին նստել են «[[Տիտանիկ]]» շոգենավը: Նրանք ճանապարհորդել են երկրորդ կարգով: 1912 թվականի ապրիլի 14-ին, այն բանից հետո, երբ ժամը 23:40-ին նավը բախվեց [[այսբերգ]]ին, Ռութը հիշում է, թե ինչ է ասել ստյուարդը իր մորը. «Մի փոքր վթար է տեղի ունեցել: Նրանք պատրաստվում են ամեն ինչ վերացնել և մենք կշարունակենք մեր ճանապարհը»<ref name=autogenerated1>{{cite web|url=http://www.encyclopedia-titanica.org/biography/341|title=Ruth Elizabeth Becker|accessdate=2008-04-11|quote=Mrs. Allen Oliver Becker (Nellie E. Baumgardner), 36, boarded the Titanic at Southampton. she was travelling with her children Ruth, Richard and Marion from Guntur, India to Benton Harbour, Michigan.|publisher=Encyclopedia Titanica|archiveurl=https://www.webcitation.org/69BHByrqu?url=http://www.encyclopedia-titanica.org/titanic-survivor/nellie-becker.html|archivedate=2012-07-15}}</ref>: Հասկանալով, որ նավը շատ է վնասվել՝ Նելլին վերցրել է երեխաներին և նստել փրկարարական նավակը:
 
Ստյուարդը օգնել է նստեցնել Մարիոնին և Ռիչարդին 11-րդ փրկարարական նավակը, սակայն չի թողել նստել Նելլին: Նա աղաչել է թողնել իրեն, որին ստյուարդը համաձայնել է, սակայն հրաժարվել է նավակ նստեցնել Ռութին: Նելլին բղավել է, որ Ռութը նստի փրկարարական ուրիշ նավակ: Ռութին փրկարարական 13-րդ նավակն է նստեցրել վեցերորդ սպա [[Ջեյմս Փոլ Մուդի]]ն<ref name="bio">[http://www.nationmaster.com/encyclopedia/Ruth-Elizabeth-Becker NationMaster — Encyclopedia: Ruth Elizabeth Becker]</ref>:
 
Նելլին և իր երեխաները փրկվել են «[[Կարպատիա]]» նավի անձնակազմի կողմից: [[Նյու Յորք]]ում նրանք նստել են Միչիգանի Բենտոն Հարբոր մեկնող գնացքը: Ալենը, 1913 թվականին Հնդկաստանում միսիոներական աշխատանքը ավարտելուց հետո, միացել է ընտանիքին<ref name="ET"/>: