«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  2 տարի առաջ
Ճապոնիան աչքի է ընկնում [[Աշխատանքային ռեսուրսներ|որակյալ աշխատանքային ռեսուրս]]ներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի <ref name="OECD">{{cite web|title=OECD.Stat Education and Training > Education at a Glance > Educational attainment and labor-force status > Educational attainment of 25–64 year-olds|publisher=OECD|url=http://stats.oecd.org}}</ref>։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջի մեծությամբ <ref>{{cite web|url=http://www.sipri.org/research/armaments/milex/resultoutput/15majorspenders|title=SIPRI Yearbook 2012–15 countries with the highest military expenditure in 2011|publisher=Sipri.org|accessdate=April 27, 2013|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20100328104327/http://www.sipri.org/research/armaments/milex/resultoutput/15majorspenders|archivedate=March 28, 2010|df=mdy-all}}</ref>, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։
 
Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը <ref>{{cite web|url=http://apps.who.int/gho/data/node.main.688?lang=en|title=WHO Life expectancy |publisher=World Health Organization|date=June 1, 2013|accessdate=June 1, 2013}}</ref><ref name="Table A.17">{{cite web|title=Table A.17|url=https://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2006_Highlights_rev.pdf|work=United Nations World Population Prospects'', 2006 revision''|publisher=UN|accessdate=January 15, 2011}}</ref>։
 
Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։
Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է [[աշխարհագրական դիրք]]ով, պատմական անցյալով, [[ճապոներեն|լեզվով]], տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։
[[1970]] թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը, զիջելով [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներին]]։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։
[[2005]] - [[2007]] թվականներին Ճապոնիան [[ՄԱԿ]] անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է։
 
 
== Անվան ստուգաբանություն ==