«Արամայիս Երզնկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5538166 խմբագրումը, որի հեղինակն է՝ 78.109.73.100 (քննարկում) մասնակիցը
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ը ([[1898]]), մեկնել [[Ժնև]]՝ բարձրագույն կրթություն ստանալու։ [[1903]] թվականին, ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո, կանգնել է մենշևիկյան դիրքերում՝ մնալով նրա ձախ թևում մինչև [[1920]] թվականի վերջը։ [[1907]] թվականին մասնակցել է ՌՍԴԲԿ 5-րդ (Լոնդոնյան) համագումարին։ [[1906]] թվականին խմբագրել է բոլշևիկյան «[[Կայծ (թերթ, Թիֆլիս)|Կայծ»]], [[1915]] թվականի դեկտեմբերից՝ ս-դ․ «Պայքար» թերթերը։ [[1916]] թվականին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն (1917)|Փետրվարյան հեղափոխությունից]] հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ [[1920]] թվականին Երզնկյանը․, որպես մենշևիկ-ինտերնացիոնալիստների խմբի լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի հետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար։ [[1921]] թվականից պատասխանատու աշխատանքներ է վարել [[Վրաստան]]ում, ապա՝ [[Հայաստան]]ում։ Եղել է ՀԽՍՀ Հողժողկոմ, ժողկոմսոխորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ [[1922]] թվականից անընդմեջ ընտրվել է Հայաստանի և [[Անդրկովկաս]]ի կուսակցական և խորհրդական ղեկավար մարմիններում։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=586}}