«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 257 բայտ ,  2 տարի առաջ
[[Պատկեր:Nagasakibomb.jpg|մինի|253x253px|[[Նագասակի]]ի ատոմային ռմբակոծությունը։]]
[[1930]]-ական թվականներին Ճապոնիան Չինաստանի հյուսիսարևելյան օկուպացված մասում կառուցում է [[Ման-Չժոու-գո]] ծովային պետությունը։ 1936 թ. Ճապոնիան համաձայնագիր է ստորագրում [[Երրորդ Րայխ|նացիստական Գերմանիայի]] հետ, իսկ 1941 թ. միանում է [[Առանցքի երկրներ]]ին։ 1937 թ. Ճապոնիան ներխուժում է Չինաստանի մյուս տարածքներ ևս, սկսելով երկրորդ [[Ճապոնա-չինական պատերազմները|չին-ճապոնական պատերազմը]] (1937-1945 թթ.), ինչից հետո ԱՄՆ-ը նրան ենթարկում է նավթային էմբարգոյի։ 1947 թ. դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվում է խաղաղօվկիանոսյան Փիրլ Հարբոր [[ռազմաբազա]]յի վրա և պատերազմ է հայտարարում ԱՄՆ-ին և [[Մեծ Բրիտանիա]]յին, որի հետևանքով ԱՄՆ-ը նույնպես մտնում է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի մեջ։ Ճապոնական կայսրությունը գրավում է [[Հոնկոնգ]]ը, [[Ֆիլիպիններ]]ն ու [[Մալակկա թերակղզի]]ն, սակայն, 1942 թ. [[Կորալյան ծով]]ում կրած պարտությունը զրկեց նրան ծովում ունեցած առավելությունից։ 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ ավիացիայի իրականացրած [[Հիրոսիմա]] և [[Նագասակի]] քաղաքների ատոմային [[Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունները|ռմբակոծություններից]]<ref>{{cite journal|last=Pape|first=Robert A.|title=Why Japan Surrendered|journal=International Security|year=1993|volume=18|issue=2|pages=154–201|doi=10.2307/2539100|jstor=2539100}}</ref> հետո Ճապոնիան [[1945|1945 թ]]. սեպտեմբերի 2-ին ստորագրվեց [[Ճապոնիայի կապիտուլյացիան|կապիտուլյացիայի ակտը]], որով ավարտվեց [[Երկրորդ աշխարհամարտ]]ը։
[[Պատկեր:Umezu.jpg|250px|մինի|1945 թ․, սեպտեմբերի 2, ճապոնացի զորավարները հանձնվում են Դաշնակից ուժերին, Տոկիոյի ծովածոց, երկրորդ աշխարհամարտի ավարտ]]
[[1947]] թ. Ճապոնիան ընդունում է նոր խաղաղասիրական [[սահմանադրություն]], որում շեշտը դրվում է Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն|լիբերալ դեմոկրատիայի]] վրա։ Դաշնակից երկրների կողմից Ճապոնիայի օկուպացումն ավարտվում է [[Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագիր|Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագրով]], որն ուժի մեջ է մտնում 1952 թ., իսկ 1956 թ. Ճապոնիան մտնում է [[ՄԱԿ]]։ Ավելի ուշ Ճապոնիան հասնում է աննախադեպ տնտեսական աճի՝ տարեկան միջինը 10%, որը տևեց չորս տասնամյակ։ Կատարվում է ճապոնական տնտեսական հրաշքը։ 1991 թ. տնտեսական աճին փոխարինում է ճգնաժամը, որից երկիրը կարողանում է դուրս գալ միայն 2000 թ.<ref name=":0" />