«Մեյձիի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ TonJ տեղափոխեց էջը «Մեյձի հեղափոխություն»-ից «Մեյձիի հեղափոխություն»: սեռական հոլով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Military Epic about the Life of Yoshitsune WDL11845.jpg|մինի|աջից|Յոսիցունե Մինամոտո Յորիմոտոյի ` Ճապոնիայի առաջին սյոգունի, հերոսապատումը ` "Գիկեյ Կի"]]
'''Մեյձիի հեղափոխություն''' ({{lang-ja|明治維新}} Meiji Ishin) 1868 թվականին [[Ճապոնիա]]յում [[կայսր Մուցուհիտո]]յի կողմից իրականացված բարեփոխումների համակարգ: Չնայած, որ Ճապոնիայում կայսրերը կառավարում էին նաև Մեյձիից առաջ՝ իշխանությունը հիմնկանում կենտրոնացած էր [[Տոկուգավայի Սյոգունատ]]ի ձեռքում, որն կայսեր անունից երկրի փաստացի կառավարիչն էր [[1603]]-[[1867]] թվականներին:
'''Մեյձիի հեղափոխություն''' (明治維新 ՝ «Մեյձի իսին», ''Մեյձի բարենորոգում'', ''Մեյձի'' անվանվում է [[Մուցուհիտո]] կայսեր կառավարման ժամանակաշրջանը ([[1867]]-[[1912]]), լայն իմաստով՝ ''հասարակական-տնտեսական վերափոխումներ'' [[Ճապոնիա]]յում ([[19-րդ դար|19-րդ]] դարի 2-րդ կեսին։
Բարեփոխումների հիմնական դրույթները ամփոփվում են [[Երդման կանոնադրություն]]ում: [[Հեղափոխություն]]ը առաջ բերեց հսկայական փոփոխություններ երկրի ներքին կյանքում՝ ընդգրկելով ինչպես Էդոյի ժամանակաշրջանը (հաճախ անվանվում է նաև Տոկուգավայի Սյոգունի ուշ ժամանակաշրջան), այնպես էլ Մեյձիի կառավարման սկզբնական շրջանը:
 
== Արտաքին ազդակներ ==
[[19-րդ դար]]ի կեսին ''Ճապոնիայում'' ավատատիրական հասարակարգի ճգնաժամի պայմաններում կատարված հեղափոխության ([[1867]]-[[1868]]) հետևանքով վերացվեց [[Սյոգունություն|սյոգունների]] (''ռազմաֆեոդալական կառավարիչների'') տիրապետությունը, իրականացվեցին [[Բուրժուազիա|բուրժուական]] վերափոխումներ (վերացվեց ֆեոդալական դասային համակարգը, հռչակվեց ''[[հող]]ի ազատ [[առևտուր]]'', ֆեոդալական բազմաթիվ [[հարկ]]երը փոխարինվեցին ''միասնական դրամական հարկով'' հօգուտ [[Պետություն|պետության]] և այլն), ձևավորվեց ''բուրժուա-կալվածատիրական կենտրոնացված պետություն''։
Ճապոնացիները քաջ գիտակցում էին, որ զիջում են Արևմտյան աշխարհին, նամանավանդ այն բանից հետո, երբ ամերիկյան [[կոմմոդոր]] [[Մեթյու Ս. Փերրին]] [[Սև նավեր]]ով ({{lang-ja|黒船}}, kurofune)՝ զինված նորագույն զենքերով և տեխնոլոգիաներով, որոնք մի քանի գլուխ գերազնցում էին ճապոնական ռազմանավերին, ժամանեց Ճապոնիա՝ համաձայնագիր կնքելու համար, որն ամերիկացիներին հնարավորություն կտար ազատ մուտք գործել ճապոնական նավահանգիստներ՝ առևտուր իրականացնելու համար<ref>Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.</ref>: [[Շիմաձու Նարիակիրա]]յի նման անհատներ եկան այն եզրահանգման, որ նախաձեռնող լինելու դեպքում իրենք կարող են գերակայություն ապահովել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սեփական դռները բացել արտասահամանյան տեխնոլոգիաների առջև: Չինացի [[գեներալ]] [[Լի Հոնգժանգ]]ը, հետևելով Արևմտյան տերությունների և Ճապոնիայի միջև հարաբերություններին, վերջինիս դեռևս 1863 թվականին համարում էր «Չինաստանի հիմնական ախոյանը», երբ վաղ էր խոսել Մեյձիի բարեփոխումների մասին<ref>Henry Kissinger On China. 2011 p.79</ref>:
{{Ճապոնիա-անավարտ}}
Մեյձիի հեղափոխության ղեկավարները գործում էին հանուն կայսերական իշխանության վերականգնման, միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել Ճապոնիան՝ գաղութային տերությունների կողմից սպառնացող վտանգին դիմագրավելու համար: Դրանով ավարտին է հասցվում [[Սակոկու]]յի դարաշրջանը, որն տևել էր շուրջ 250 տարի և նշանավորվել էր օտարերկրացիներին երկիր մուտք գործելու, իսկ ճապոնացիներին երկիրը լքելու դեպքում մահապատժի կիրառմամբ: '''«Մեյձի»''' բառն նշանակում է ''«լուսավորյալ օրենք»'': Նպատակն էր «ժամանակակից նվաճումները» համադրել «արևելյան արժեհամակարգին» <ref>Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al.. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.</ref>: Նման քաղաքականության հիմնական ջատագովներն էին [[Իտո Հիրոբումի]]ն, [[Մացուկատա Մասայոշի]]ն, [[Կիդո Տակայոշի]]ն, [[Իտագակի Տայցուկե]]ն, [[Յամագատա Արիտոմո]]ն, [[Մորի Արինորի]]ն, [[Օկուբո Տոշիմիչի]]ն և [[Յամագուչի Նաոյոշի]]ն:
== Կայսերականության վերականգնումը ==
Մեյձիի բարեփոխումների հիմքը հանդիսացավ [[1866]] թվականի [[Սացումա-Չոշյու դաշինք]]ը՝ կնքված [[Սաիգո Տակամորի]]ի և [[Կիդո Տակայոշի]]ի միջև, ովքեր [[Սացումա]] և [[Չոշյու]] տների բարեփոխումների ուղղվածության առաջնորդներն էին: Վերոնշյալ երկու առաջնորդները աջակցեցին [[կայսր Կոմեի]]ին (կայսր մեյձիի հայրը) և միավորվեցին [[Սակամոտո Ռյոմա]]յի հետ՝ նպատակ ունենալով վիճարկել [[Տոկագավայի սյոգունատ]]ի կառավարումը և վերականգնել կայսեր իշխանությունը: Կայսր Կոմեիի մահվանից ([[1867]] թվականի [[հունվարի 30]]) հետո՝ [[1867]] թվականի [[փետրվարի 3]]-ին կայսր Մեյձին բազմեց ճապոնական գահին: Այդ ժամանակահատվածը Ճապոնիայում նաև աչքի ընկավ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալ]]ական (ավատատիրական) կարգերից դեպի [[շուկայական տնտեսություն]] անցմամբ, ինչն էլ իր հերթին ճապոնական տնտեսությունը խորը կախվածության մեջ գցեց Արևմտյան տերություններից: Պատմաբանները 19-րդ դարի 60-70-ական թվականների դեպքերը Ճապոնիայում գնահատում են որպես բուրժուա-դեմոկրատական [[հեղափոխություն]], որը, սակայն, մինչև վերջ չհասցվեց: Երիտասարդ [[բուրժուազիա]]ն ցանկանում էր վերացնել ֆեոդալական սահմանափակումները վերափոխումների միջոցով, պահպանել իր հողային սեփականությունը և շահագործման կիսաֆեոդալական ձևերը: Նա համաձայնության եկավ խոշոր հողատերերի հետ` ստեղծելով միապետական բուրժուակալվածատիրական ռեակցիոն դաշինք, և անավարտ թողեց հեղափոխությունը <ref> Լավրենտի Անանյան, Լիդա Պետրոսյան, Տնտեսական պատմություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2005, էջ 115-116:</ref>:
== Սյոգունատի կառավարման ավարտը ==
{{Հիմնական|Բաքումածու}}
Տոկուգավայի Սյոգունատը պաշտոնապես իր կառավարումն ավարտեց 1867 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Տոկուգավայի 15-րդ սյոգուն [[Տոկուգավա Յոշինոբու]]ն «իր լիազորությունները փոխանցեց Կայսրին» և 10 օր անց հրաժարական տվեց: 1868 թվականի հունվարի 3-ին պաշտոնապես վերականգնվում է կայսեր գերագույն իշխանությունը և կայսեր գլխավորությամբ ստեղծվում է նոր կառավարություն: <ref>Գևորգ Քիլիմջյան, Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի Միջնադարի ու Նոր ժամաանակների պատմություն, Դասախոսություններ, Երևան, 2017, էջ 165</ref>: Հենց այս ժամանակ էլ Յոշինոբուն զրկվում է նաև փաստացի իշխանությունից, և ավարտվում է կայսերական իշխանության ամբողջական վերականգնումը <ref>"One can date the 'restoration' of imperial rule from the edict of 3 January 1868." Jansen (2000), p. 334.</ref>:
Քիչ անց՝ 1868 թվականի հունվարին [[Տոբա-Ֆուշիմիի ճակատամարտ]]ով սկսվեց Բոշինի պատերազմը (Վիշապի տարվա պատերազմ), որտեղ Սացումայի և Չոշյույի ուժերը հաղթեցին նախկին սյոգունի ուժերին: Դա կայսրին ստիպեց (կամ էլ թույլատրեց) Յոշինոբուին լիովին զրկել իշխանությունից՝ բեմահարթական կառուցելով սեփական իշխանության վերականգնման համար: 1868 թվականի փետրվարի 3-ին կայսրը ձևական հրովարտակ ստորագրեց՝ հայտարարելով սեփական իշխանության վերականգման վերաբերյալ:
{{քաղվածք| Ճապոնիայի կայսրը բոլոր օտար երկրների սուվերեններին և նրանց հպատակներին հայտարարում է, որ այս թույլտվությունը տրամադրվել է Տոկուգավայի սյոգուն Յոշինոբուին՝ իր դիմումի համաձայն կառավարելու իրավասությունը վերադարձնելու համար: Հետագայում մնեք ենք տնօրինելու ներքին և արտաքին հարաբերությունները: Հետևաբար կայսեր տիտղոսը պետք է փոխարինվի [[Տայկուն]]ի տիտղոսով, որտեղ էլ կնքվել են համաձայնագրերը: Արտաքին քաղաքականություն իրականաղնող պաշտոնյաները նշանակվելու են մեր կողմից: Ցանկալի է, որ դաշնագրի տերությունների ներկայացուցիչները նույնպես ճանաչեն այս հայտարարությունը: |[[Մուցուհիտո]], Հունվարի 3, 1868 <ref>Quoted and translated in ''A Diplomat In Japan'', [[Sir Ernest Satow]], p. 353, {{ISBN|978-1-933330-16-7}}</ref>}}
Տոկուգավայի բոլոր հողերը բռնագրավվեցին և հանձնվեցին «կայսեր հսկողությանը», ինչն նրանց արտոնյալ կարգավիճակ տրամադրեց Մեյձիի նոր կառավարության կողմից: Ֆուհանքենի սանչիշեի հետ մեկտեղ՝ այս տարածքները բաժանվեցին 3 տիպի՝ քաղաքային պրեֆեկտուրաներ (府 fu), գյուղական պրեֆեկտուրաներ (県 ken) և արդեղ գոյություն ունեցող վարչական միավորները:
1869 թվականին [[Տոսա]], [[Հիզեն]], [[Սացումա]], [[Չոշու]] տիրույթների դայմյոները, ովքեր առավել վճռական հանդես եկան սյոգունատի դեմ, համոզվեցին «իրենց տարածքները հանձնել կայսերը»: Արդյունքում մյուս դայմյոները նույնպես համոզվեցին՝ հնարավոր է, որ անդրանիկ անգամ Ճապոնիայում ստեղծելով կենտրոնացված կառավարոււթյուն, որն իրականացնում էր ուղղակի կառավարում բոլոր [[տիանքսիա]]ների նկատմամբ:
Սյոգունատի որոշ ուժեր փախան [[Հոկայդո]], որտեղ նրանք փորձեցին ստեղծել [[Էզոյի Հանրապետություն]]ը, սակայն կայսրին հավատարիմ ուժերը 1869 թվականի մայիսին Հոկայդոյում [[Հակոդատեի ճակատամարտ]]ում վերջ դրեցին այդ փորձերին: Նախկին սյոգունի զորաբանակի ([[Էնոմոտո Տակակի]]ի և [[Հիջիկատա Տոշիձո]]յի գլխավորությամբ) ջախջախումը ազդարարեց Տոկուգավայի սյոգունատի վերջնական ավարտը՝ ամբողջովին վերականգնելով կայսեր իշխանությունը:
Ի վերջո, 1871 թվականին նախկին և ներկա դայմյոները կանչվեցին կայսեր մոտ, որտեղ հայտարարվեց, որ այժմ բոլոր տիրույթները վերդարձվում են կայսրին: Դրանով վերանում է տիրութային կառավարման համակարգը: Շուրջ 300 տիրույթներ (藩 han) վերածվեցին պրեֆեկտուրաների, որոնց յուրաքանչյուրը կառավարվում էր պետության կողմից նշանակված նահանգապետերի կողմից: 1888 թվականին մի քանի պրեֆեկտուրաներ միավորվեցին, ինչի արդյունքում վերջիններիս թիվը կրճատվեց հասնելով 75-ի: Դայմյոներին խոստացվեց իրենց ֆեոդալների եկամուտների 1/10-ը՝ իբրև մասնավոր եկամուտ: Ավելի ուշ, նրանց պարտքերը և սամուրայների վճարները պետք է ընդունվեին պետության կողմից:
 
== Ռազմական բարեփոխումներ ==
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=455}}
[[File:Teenager Meiji Emperor with foreign representatives 1868 1870.jpg|thumb|upright=1.5|left|Պատանի [[կայսր Մուցուհիտո]]ն օտար տերությունների ներկայացուցիչչների հետ [[Բոշինի պատերազմ]]ի ավարտին, 1868-1870 թվականներ]]
Կայսր Մեյձին 1868 թվականին իր Երդման կանոնադրությունում հայտատարարեց. «Գիտելիքը կփնտրվի աշխարհով մեկ, և դրանով կայսերական իշխանության հիմքերը կամրապնդվեն» <ref>Henry Kissinger On China. 2011 p.79</ref>:
[[Մորի Արինորի]]ի ղեկավարությամբ՝ Ճապոնիայի մի խումբ առաջատար մտավորականներ 1873 թվականին հիմնեցին «[[Մեյձիի 6-րդ տարվա հասարակությունը]]» (明六社 Meirokusha)՝ նպատակ ունենալով տարածել «[[քաղաքակրթություն]] և [[լուսավորականություն]]»՝ ժամանակակից գաղափարների և բարոյագիտության միջոցով: Սակայն իշխանության վերականգնման ժամանակ, քաղաքական իշխանությունը սյոգուններից ուղղակիորեն անցավ [[օլիգարխիա]]յին: Հիմնական առաջնորդներն էին [[Օկուբո Տոշիմիչի]]ն և [[Սայգո Տակամորի]]ն [[Սացումա]] [[պրովինցիա]]յից և [[Իտո Հիրոբումի]]ն, [[Յամագատա Արիտոմո]]ն ու [[Կիդո Տակայոշի]]ն [[Չշոշու]] պրովինցիայից: Դա ցույց էր տալիս նրանց հավատն առ կայսերական կառավարման ավանդական գործելաոճը՝ համաձայն որի, Ճապոնիայի կայսրը հանդես էր գալիս լոկ իբրև ազգի հոգևոր հեղինակություն, իսկ նրա [[նախարար]]ները երկիրը կառավարում էին նրա անունից:
{{Հիմնական հոդված|Մեյձիի սահմանադրություն}}
[[Մեյձիի օլիգարխիա]]ն, որն կայսեր իշխանության ներքո կառավարություն էր ձևավորել, առաջինը քայլեր ձեռնարկեց իշխանության ամրապնդման համար: Այդ քայլերն հիմնականում ուղղված էին Էդոյի դարաշրջանի կառավարության, սյոգունատի, դայմյոների և [[սամուրայ]]ների դասի մնացուկների դեմ: Օլիգարխները նաև ձգտում էին չեղարկել հասարակության չորս դասերը (մտավորականներ, գյուղացիներ, արհեստավորներ, առևտրականներ)<ref name="fairbank 108">Fairbank, 108.</ref>:
Այդ ժամանակ ողջ Ճապոնիայի տարածքում հաշվվում էր շուրջ, 1,9 միլիոն սամուրայ: Համեմատության համար նշենք, որ դա 10 անագամ ավելի էր [[1789]] թվականի [[ֆրանսիական հեղափոխություն|ֆրանսիական հեղափոխության]] ժամանակ արտոնյալ դասի թվաքանակից: Ավելին, սամուրայաները Ճապոնիայում ոչ միայն իրենց զգում էին «[[լորդ]]երի» նման, այլև նրանցից շատերը անգամ [[ստրկություն|ստրուկ]]ներ ունեին: Քանի որ սամուրայները պետականորեն ամրագրված թոշակ էին ստանում, նրանց ապահովումը կառավարության համար մեծ բեռ էր ներկայանցնում: Հենց դա էլ օլիգարխիային ստիպեց անցնել կտրուկ քայլերի:
Ազդարարվում է մի երկարատև գործընթացի սկիզբ, որն ի վերջո պետք է հանգեցներ սամուրայների դասի վերանալուն: Նախ 1873 թվականի հայտարարվեց, որ սամուրայների թոշակները պետք է հարկվեին սահմանված կարգով: Հաջորդ տարում սամուրայներին թույլատրվեց իրենց թոշակները ներդնել պետական [[պարտատոմս]]երում: Ի վերջո, 1876 թվականին այս փոփոխությունը դարձավ պարտադիր:
1873 թվականին զինված ուժերի բարեփոխման համար կառավարությունը հրապարակում է զինապարտության հատուկ որոշում, որի համաձայն բոլոր տղամարդիկ 21 տարին լրանալու պես պետք է 4 տարի ծառայեին բանակում, իսկ դրանից հետո ևս 3 տարի պահեստազորում: Սամուրայաների և գյուղացիների միջև հիմնական տարբերությոընը այն էր, որ գյուղացիներին արգելվում էր զենք կրել: Իսկ այժմ սամուրայները զրկվում էին այդ «առավելությունից»: Ավելին, նրանց արգելվում էր զենքով զբոսնել քաղաքում, ինչն ընդգծում էր նրանց կարգավիճակը:
Այս ամենը խռովություններ առաջացրեց դժգոհ սամուրայների շրջանում: Նշանավոր էր [[Սայգո Տակամորի]]ի ղեկավարած [[Սացումայի ապստամբություն]]ը, որն վերաճեց [[քաղաքացիական պատերազմ]]ի: Այս ապստամբության ժամանակ իրենց մարտական մկրտությունը ստացան Ճապոնիայի նորակազմյալ [[զինված ուժեր]]ը, որոնք մարզվել էին արևմտյան զենքերով և մարտավարությամբ: Թեպետ բանակի միջուկը հիմնականում կազմված էր Տոկիոյի [[ոստիկանություն]]ից, որի անդամները առավելապես նախկին սամուրայներն էին: Սա մեծ ազդակ էր ապստամբ սամուրայների համար՝ մատնանշելով, որ նրանց դարաշրջանն անցել է: Գնալով սամուրայների ապստամբությունները նվազում էին, և նրանք դանդաղ քայլերով ինտեգրվում էին հասարակության կազմում: Սամուրայների ոգու մասին պատկերացումները մնացել էին ռոմանտիկ հիշողություններում, և հաճախ [[Ճապոնական կայսրություն|Ճապոնական կայսրության]] կողմից կիրառվում էին իբրև քարոզչական գործիք 20-րդ դարասկզբի պատերազմներում:
Դրա հետ մեկտեղ սամուրայների մեծագույն մասը գոհ էր իրենց նոր կարգավիճակից: Մեծ մասը աշխատանք գտավ կառավարական բյուրոկրատական ապարատում, որն իրենից ներկայացնում էր [[էլիտա]]ր դաս: Սամուրայները, ժողովրդի մեծագույն մասից ավելի լավ կրթված լինելով, դարձան [[ուսուցիչ]]ներ, [[զինագործ]]ներ, պետական [[չինովնիկ]]ներ կամ [[զինվորական]]ներ: Թեպետ սամուրայների պաշտոնական կոչումը վերացվել էր, սակայն էլիտար ոգին դեռևս պահպանվում էր:
Միաժամանակ, 1873 թվականին օլիգարխները ձեռնամուխ եղան նաև ագրարային բարեփոխումների իրականացմանը: Մասնավորապես, օրինականցվեց հողի վարձակալությունը, որն ավանդաբար կիրառվում էր դեռևս Տոկուգավայի ժամանակաշրջանից: Չնայած սյոգունների քայլերին ուղղված 4 խավերի պահպանմանը՝ նրանց կառավարման ժամանակ գյուղացիները սկսում են իրենց հողերը տրամադրել [[ֆերմեր]]ներին՝ միաժամանակ հարստություն կուտակելով այդ ժամանակահատվածում: Դրա պատճառով հիմնովին խախտվեց նախկին դասային համակարգը, որն էլ հանգեցրեց սյոգունների և բակուֆուների դերակատարման անկմանը:
Ճապոնիայի զինվորականությունը, որոնք ամրապնդվել էին համազգային զորահավաքով և սամուրայական ոգով, համաձարկվում էր իրեն համարել բարգավաճող գերտերություն, քանի որ Ճապոնիան հաղթել էր [[չին-ճապոնական պատերազմ|չին-ճապոնական]] և [[Ռուս-ճապոնական պատերազմ (1904-1905)|ռուս-ճապոնական]] պատերազմներում:
 
[[Կատեգորիա:Ճապոնական հեղափոխություններ]]