«Լեպանտոյի ծովամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
Օսմանյան նավատորմն ուներ 59 թիանավ (գալիոտներ և գալերաներ) աջ թևում, կենտրոնը բաղկացած էր 93 թիանավից (գալիոտներ և գալերաներ) կենտրոնում` ողջ նավատորմի հրամանատար գերագուն ծովակալ Մյուեզզինզադե Ալի փաշայի ենթակայության տակ, մոտավորապես նույնքան էլ կար հարավային` ձախ թևում։ Օսմանյան նավատորմն ուներ նաև 22 գալիոտից և թեթև ֆուստաներից բաղկացած պահեստազոր։ Ալի փաշան, ըստ վկայությունների, նավերի քրիստոնյա թիավար ստրուկներին խոստացել է ազատություն` օսմանցիների հաղթանակի դեպքում<ref>Stevens, William Oliver and Allan Westcott (1942). A History of Sea Power. Doubleday, p 64</ref>։
Օսմանյան նավատորմում կային մոտ 37,000 թիավար ստրուկներ<ref>Konstam, Angus, Lepanto 1571: The Greatest Naval Battle of the Renaissance. Osprey Publishing, Oxford. 2003. pp 20-21</ref>, հիմնականում գերեվարված քրիստոնյաներ, որոնցից շատերը ճակատամարտի վճռորոշ պահին պաստամբեցինապստամբեցին և նպաստեցին Սրբազան դաշինիքի հաղթանակին<ref>Guilmartin, John F. (2003). Galleons and Galleys: Gunpowder and the Changing Face of Warfare at Sea, 1300–1650. Cassell. pp. 222-25</ref>։
[[Պատկեր:Plan of the Battle of Lepanto.png|մինի|աջից|Լեպանտոյի ծովամարտի պլան]]
Քրիստոնեական նավատորմի հրմանատար Խուան Ավստրիացին, հոկտեմբերի 7-ին անցկացնելով խորհրդակցություն, որոշեց ճակատամարտ տալ, չնայած եղանակային պայմաննրըպայմանները սկզբում նպաստավոր չէին նրանց համար և վտանգ կար, որ օսմանյան նավատորմը կարող էր գրոհել նախքան Սրբազան դաշինքի նավատորմը կզբաղեցներ իր մարտական դիրքերը։ ՍակայանՍակայն կեսօրվա կողմ, նախքան նավատորմները կբախվեին, քամին փոխեց ուղղությունը` դառնալով նպաստավոր Սրբազան դաշինքի համար։ Մարտը սկսվեց ծովածոցի հյուսիսային ափի մոտ, ուր հակառակորդ կողմերի նավերը կռվում էին հաճախ հպվելով կողերով, իսկ տախտակամածներին ծավալվում էր ձեռնամարտ։ Օսմանյան նավերի ազատագրված քրիստոնյա ստրուկներին զենք էր տրամադրվում և նրանք միանում էին կռվին, այսպիսով հավասարակշռությունը թեքելով Սրբազան դաշինքի կողմ <ref>William Oliver Stevens and Allan F. Westcott, A History of Sea Power, 1920, p. 104</ref>։
Կենտրոնում ձեռնամարտով ուղեկցվող համառ պայքար ծավալվեց երկու նավատորմների հրամանատարանավերի միջև և օսմանցիները մոտ էին հաղթանակին, երբ պապական հրամանատարանավը` Մարկանտոնիո Կոլոննայի գլխավորությամբ շտապեց օգնության Խուան Ավստրիացուն և օգնեց հաղթել ու աբորդաժով գրավել օսմանցիներըօսմանցիների հրամանատարանավը։ Օսմանյան նավատորմի հրամանատար Ալի փաշան ևս սպանվեց կռվում և Սրբազան դաշինիք դրոշը բարձրացվեց գրավված օսմանյան հրամանատարանավի վրա, կոտրելով մնացած օսմանյան նավատորմի ոգին։ Երկժամյա մարտից հետո օսմանցիները պարտություն կրեցին կենտրոնում և ձախ թևում<ref>William Oliver Stevens and Allan F. Westcott, A History of Sea Power, 1920, pp. 105–06.</ref>։ Օսմանցիները փորձեցին իրավիճակը փոխել` օգտվելով Անդրեա Դորիայի գլխավորած աջ թևի և կենտրենիկենտրոնի միջև առաջացած բացից և գրոհեցին Կոլոննայի տորմիղի հարավային թևի վրա, սակայն քրիստոնյաների պահեստային տորմիղը օգնեց հետ մղեցմղել հարձակումը։ Առաջին բախումները շարունակվեցին միչև երեկո, սակայանսակայն օսմանյան նավատորմի ճակատագիրը որոշված էր։
 
ճակատամարտը նշանակալից պարտություն էր օսմանցիների համար, ովքեր 15-րդ դարից ի վեր ծովային պարտություն չէին տեսել, վերացնելով Իտալիայի վրա ծառացած սպառնալիքը, սակայն Սրբազան դաշիննք էլ իր հաղթանակի պտուղիներից լիովին չկարողացավ օգտվել և չունեցավ տարածքային նվաճում<ref>Abulafia, David (2012). The Great Sea: A Human History of the Mediterranean. Penguin Books. p. 451</ref>։
Քրիստոնեական զորքերի կազմում ճակատամարտին «Մարկեսա» գալերայի վրա մանսակցել է նաև Միգել դե Սերվանտեսը, ով կռվում կորցրել է ձեռքը։
 
== Ծանոթագրություններ ==