«Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Էրմիտաժ''' կամ '''Պետական Էրմիտաժ''' ([[ռուսերեն]] Госуда́рственный Эрмита́ж) ([[ֆրանսերեն]] ''hermitage — մենատուն, ճգնարան'') [[Ռուսաստան]]ի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852 թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը ''Ձմեռային պալատն'' է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
 
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի [[Լուվր]] և Մադրիդի [[Պրադո թանգարան]] թանգարաններիների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում [[Լեոնարդո Դա Վինչի]]ի երկու կտավ և [[Միքելանջելո]]յի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցանկի մեջ։
 
== Էրմիտաժը XIX դարի առաջին կեսին ==
[[Նիկոլայ I]] և [[Ալեքսանդր I]] գահակալության տարիներին ձեռք բերվեցին ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ [[Հռոմ|Հռոմում]] Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք բերվեցին [[Կարավաջո|Կարավաջոյի]] «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։ [[1819 թվական]]ին գնվեց «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր [[Ջորջոնե]]յի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց [[Կուզվելտ]]ի ամբողջական հավաքածուն (1814)։