«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 183 բայտ ,  2 տարի առաջ
Պիտակ: 2017 source edit
 
=== Պորտուգալիան՝ սահմանադրական միապետություն ===
[[image:Regic%C3%ADdio_de_Lisboa.jpg|[[Լիսաբոն]]ում տեղի ունեցած արքայասպանությունը ներկայացնող պաստառthumb|250px|ձախից]]
[[Մարիա II (Պորտուգալիայի թագուհի)|Մարիա II թագուհու]] և [[Ֆերդինանդ II (Պորտուգալիայի թագավոր)|Ֆերդինանդ II-ի]] որդին՝ [[Պեդրու V|Պեդրու V-ը]], գահակալել է շատ կարճ ժամանակահատված (1853-1861)։ Նրա կառավարման տարիներին Պորտուգալիայում կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ և երկաթուղիներ, բարելավվում է [[Առողջապահություն|առողջապահական համակարգը]]։ Պեդրուի օրոք Պորտուգալիայում տարածվում է [[Խոլերա|խոլերայի համաճարակը]]։ Նորընտիր թագավորը այդ տարիներին այցելում է տարբեր հիվանդանոցներ, նվիրաբերություններ կատարում և մխիթարում հիվանդներին, որից հետո նա սկսում է մեծ ժողովրդականություն վայելել ժողովրդի շրջանում։ [[1861|1861 թվականին]] խոլերայի զոհ է դառնում նաև հենց ինքը՝ Պեդրուն և երկրի գահը որոշ ժամանակ մնում է թափուր։ Դա գլխավորապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ մահկանացուն կնքած արքայի երկու եղբայրները ևս մահացել էին համաճարակից։ Քաղաքական նման խառնակ պայմաններում Պորտուգալիայի ղեկն անցնում է Պեդրուի այրի կնոջը՝ [[Ստեֆանիա Հոհենցոլլերն-Զիգմարինգենին]]։ Նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում չէի ունեցել երեխաներ և դա է պատճառը, որ Պորտուգալիայի հաջորդ արքան եղավ Պեդրուի կրտսեր եղբայրը՝ [[Լուիշ I|Լուիշ I-ը]]։
 
39 730

edits