«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5035 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: 2017 source edit
 
Հաջորդիվ սկսվում է [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820|1820 թվականին]] Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824|1824 թվականին]] արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրամիապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834|1834 թվականին]] Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836|1836 թվականին]] վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842|1842 թվականին]] դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։
 
=== Պորտուգալիան՝ սահմանադրական միապետություն ===
Մարիա II թագուհու և Ֆերդինանդ II-ի որդին՝ Պեդրուն, գահակալել է շատ կարճ ժամանակահատված (1853-1861)։ Նրա կառավարման տարիներին Պորտուգալիայում կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ և երկաթուղիներ, բարելավվում է առողջապահական համակարգը։ Պեդրուի օրոք Պորտուգալիայում տարածվում է խոլերայի համաճարակը։ Նորընտիր թագավորը այդ տարիներին այցելում է տարբեր հիվանդանոցներ, նվիրաբերություններ կատարում և մխիթարում հիվանդներին, որից հետո նա սկսում է մեծ ժողովրդականություն վայելել ժողովրդի շրջանում։ 1861 թվականին խոլերայի զոհ է դառնում նաև հենց ինքը՝ Պեդրուն և երկրի գահը որոշ ժամանակ մնում է թափուր։ Դա գլխավորապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ մահկանացուն կնքած արքայի երկու եղբայրները ևս մահացել էին համաճարակից։ Քաղաքական նման խառնակ պայմաններում Պորտուգալիայի ղեկն անցնում է Պեդրուի այրի կնոջը՝ Ստեֆանիա Հոհենցոլլերն-Զիգմարինգենին։ Նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում չէի ունեցել երեխաներ և դա է պատճառը, որ Պորտուգալիայի հաջորդ արքան եղավ Պեդրուի կրտսեր եղբայրը՝ Լուիշ I-ը։
 
Ճգնաժամային իրադրության մեջ գտնվող Պորտուգալիան 19-րդ դարում արդեն կորցրել էր իր նախկին ազդեցիկ դերը գաղութատեր երկրների շարքում։ Ամերիկայի իր գաղութների մեծ մասն անկախացել էի դեռևս դարասկզբին։ Այնուամենայնիվ, Պորտուգալիայի գաղութային վարչակարգը տարածվում է Ասիայի և Աֆրիկայի մի շարք տարածքների վրա։ Լուանդա, Բենգելա, Բիսաու, Մապուտու և Պորտու Ամբոիմ նավահանգիստները դեռևս շարունակում էին ծառայել պորտուգալացիների շահերին։ 1884 թվականի Բեռլինի վեհաժողովը, որին մասնակցում էին 14 պետություններ (Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանական կայսրություն, Ռուսական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, Պորտուգալիայի թագավորություն, Մեծ Բրիտանիա և այլն), ամբողջովին ընթացավ Մեծ Բրիտանիայի կառավարության մշակած սցենարով։ Մոզմբիկն ու Անգոլան (ներառյալ՝ մերօրյա Զիմբաբվեն և Զամբիան), որն ըստ Պորտուգալիայի ներկայացրած պահանջի պետք է ներառվեր «վարդագույն քարտեզի» մեջ, համընկնեց բրիտանական հավակնությունների հետ, իսկ պորտուգալական ներկայացուցչությունը՝ Մարիու Սուարիշի գլխավորությամբ, բախվեց վեհաժողովի կազմակերպիչ Օտտո ֆոն Բիսմարկի անզիջում կեցվածքին։ Նախկինում Պորտուգալիայի մաս կազմող երկու աֆրիկյան գաղութները բռնակցվեցին Բրիտանական կայսրությանը՝ ձևավորելով «Կապի գաղութից մինչև <nowiki/>[[Կահիրե|Կահիրե»]] առանցքը։
 
Աֆրիկայում Պորտուգալիային մնացին միայն Կաբո Վերդեն, Սան Տոմե և Պրինսիպին և Պորտուգալական Գվինեան։ Բացի այդ, պորտուգալացիները դեռևս վերահսկում էին Հնդկաստանի, Թիմորի և Մակաոյի ասիական տարածքներին։ 1908 թվականի փետրվարի 1-ին Լիսաբոնում սպանվում են Պորտուգալիայի թագավոր Կառլուշ I-ը և վերջինիս իրավահաջորդ արքայազն Լուիշ Ֆելիպեն։ Նույն օրը Մանուել II-ը դառնում է երկրի նոր գահակալը, սակայն 1910 թվականի հոկտեմբերի 5-ի հեղափոխությունը տապալում է վերջինիս իշխանությունը և Պորտուգալիան հռչակվում է հանրապետություն։
 
=== Առաջին աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան ===
39 761

edits