«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թ․-ին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։
 
Նիհոնից բացի կիրառվել են Յամատո (大和, կամ «Մեծ Վա») կամ «Վակոկու» (倭国) տարբերակները։ «Վա» հասկացությունը համանման է «Վո»-ին (倭), որը ճապոներեն հնչում է «Վա»։ Վերոնշյալ կերպ են անվանել չինացիները ճապոնացիներին Երեք թագավորությունների շրջանում։ Մեկ այլ տարբերակ՝ «Վայ» (委), կիրառվել է ճապոնական վաղ պետականության շրջանում (Նիկոկու) Հան դինաստիայի շրջանում <ref>{{cite web|title=121 AD: Wakoku, The Land Of The Submissive Dwarf People?|url=https://www.tofugu.com/japan/country-names-for-japan/|accessdate=January 29, 2017}}</ref>։ Այնուամենայնիվ, ճապոնացիները խուսափում են 倭՝ «Վա», հասկացության հետ առնչություններից (որը Չինաստանում ասոցացվում է «գաճաճ» կամ «թզուկ» բառերի հետ), հետևբար այն փոխարինվել է այլ մեկնաբանությամբ՝ «Վա» (和), որը նշանակում է «միասնականություն, ներդաշնակություն» <ref name="fuzita">{{cite web|title=Why Japan is Japan? How Japan became Japan? |url= http://www.fuzita.org/jpculture/howmanyi/howjapan.html|accessdate=January 29, 2017}}</ref><ref>{{cite web|title=Wa: The Spirit of Harmony and Japanese Design Today &#124; Concept, Works, and Catalogue|url=https://www.jpf.go.jp/e/project/culture/exhibit/oversea/wa/works.html|accessdate=January 29, 2017}}</ref>։
 
 
 
 
 
 
 
 
Երկրի «Ճապոնիա» անվանումը եվրոպական բոլոր լեզուներում առաջացել է այդ երկրի Նիհոն կամ, առավել հանդիսավոր և պաշտոնական ոճով՝ Նիպպոն հատուկ անունը կազմող երկու [[հիերոգլիֆներ]]ի աղավաղված ընթերցումից։ Այդ նշաններից առաջինը՝ նշանակում է «արև», իսկ երկրորդը՝ «արմատ» կամ «հիմք»։ Այստեղից էլ Ճապոնիայի այլաբանական նշումը որպես «Ծագող արևի երկիր»<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճապոնիա» էջից