«Յոսթ Ամման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Յոստ Ամմանը ծնվել է 1539 թվականի հունիսի 13-ին, [[ՇվեցարիաՇվեյցարիա]]յի [[Ցյուրիխ]] քաղաքում:
Նրա առաջին աշխատանքները եղել են գրքավաճառ Ֆրոշաուերի պատվերով: Նրա նկարները և կտավները որոշ չափով պահպանվել են, նրա փորագրությունների մեծ մասը, արված պղնձի և փայտի վրա, պատրաստվել են հիմնականում Զիգմունտ Ֆեյերաբենդի համար, [[Մայնի Ֆրանկֆուրտ]] քաղաքում:
 
[[1560]] թվականին Ամմանը տեղափոխվել է գերմանական [[Նյուրնբերգ]] քաղաք և համագործակցել է այնտեղ Վիրգիլ Սոլիսի և այլ նկարիչների հետ: Պղնձի վիա նրա փորագրությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ավելի մեծ է փայտի վրա արված փորագրությունների թիվը, չնայած որ դրանց մեծ մասը նա կատարել է ոչ մենակ:
XVI-րդ դարի երկրորդ կեսին Յոստ Ամմանի նկարներն ու գրքերը չափազանց տարածված են եղել և վերահրատարակվել են մի քանի անգամ:
{{ЭСБЕ}}[[Բրոքհաուզի հանրագիտարանումև Եֆրոնի հանրագիտական բառարան]]ում նրա աշխատանքներին տրված է հետևյալ գնահատականը. «Որքան նա հասարակ է աստվածաշնչյան իր պատկերազարդումներում, նույնքան էլ թարմ ու պարզ է, երբ պատկերում է իրեն շրջապատող կերպարները: Նա գերմանացի ամենաարդյունավետ նկարազարդողներից մեկն է: Նրա ստեղծագործություններն իրենց ճշմարտացիությամբ և պատկերների խորությամբ լավագույն նյութ են հնագույն գերմանական ազգի կենցաղն ուսումնասիրելու համար: Նրա լավագույն ստեղծագործողություններից են Հանս Սաքսի, Ծովակալ Կոլինի, Յոհան Նեյդերֆերի և ուրիշների դիմանկարները, փորագրությունները պղնձի և փայտի վրա հագուստի պատկերները, գրքերի պատկերազարդումներ»:
Յոստ Ամմանը մահացել է Նյուրնբերգ քաղաքում, [[1591]] թվականի մարտի 17-ին: