«Էննա (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

գավառ Իտալիայում
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Վարչական միավոր}} '''Էննա''' ({{lang-it|'''Provincia di Enna'''}}), գավառ Իտալիայի Սիցիլիա (մարզ)|Սիցի...»:
(Տարբերություն չկա)

13:33, 9 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Էննա (իտալ.՝ Provincia di Enna), գավառ Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Նրա մայրաքաղաքն Էննան է, որը տեղակայված է լեռնային և ամենաբարձր գավառական մայրաքաղաք Սիցիլիայում։ Էննան գտնվում է կղզու կենտրոնում․ միակ ցամաքով շրջապատված պրովինցիան է։

Էննա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնԷնա
Բնակչություն158 848 մարդ (օգոստոսի 31, 2020)
Տարածք2574,7 կմ²
Սահմանակցում էMetropolitan City of Palermo?, Metropolitan City of Messina?, Metropolitan City of Catania? և Կալտանիսետա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0935 և 0934
Փոստային ինդեքսներ94100 և 94010–94019
Ավտոմոբիլային կոդEN

Գավառի տարածքը կազմում է 2562 քառ․կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը՝ 169,782 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Կա 20 կոմունա այստեղ։ 2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ հիմնական բնակիչները եղել են հետևյալ գավառներից․

Կոմունա Բնակչություն
Էննա 29,070
Պիացա Արմերինա 21,711
Նիկոզիա (Սիցիլիա) 14,719
Լեոնֆորտե 14,006
Բարաֆրանկա 12,985
Տրոինա 9,842
Վալգուարներա Կարոպեպե 8,545
Աջիրա 8,247
Ռեգալբուտո 7,706
Պիետրապերցիա 7,350
Չենտուրիպե 5,779
Վիլլարոսա 5,497
Այդոնե 5,387
Ասորո 5,356

Տեսարժան վայրեր

  • Վիլլա դել Կասալե, Պիացա Արմերինայում, հսկայական անտիկ ռոմանական վիլլա, որտեղ լավ պահպանված են ռոմանական խճանկարները և այդ ժամանակի ամենակարևոր խճանկարչության համակարգը ռոմանական աշխարհում
  • Մորգանտինա, հնագույն քաղաք, որը կազմում է Կենտրոնական Սիցիլիայի ամենակարևոր հնագիտական տարածքը, որի հայտնագործությունները գտնվում են աշխարհի մեծ թանգարաններում, ինչպիսիք են Մալիբուն, Լոս Անջելեսը, Կալիֆորնիան, Նյու Յորքը, Լուվրը, Փարիզը և Այդոնեի հնագիտական թանգարանը, կոմունա, որը տեղակայված է Մորգանտինայում
  • Կաստելլո դի Լոմբարդիա, Սիցիլիայի ամենամեծ ամրոցը Էննայում։ Այն ունեցել է 20 աշտարակ տարիներ առաջ, սակայն հիմա ունի 6 աշտարակ, այդ թվում Տորրե Պիզանան, որը մի մեծ աշտարակ է շրջապատված ծովափնյա տեսարանով
  • Էննա քաղաքի Մայր տաճար, կառուցվել է 13-րդ դարում
  • Ալեսսի թանգարանը Էննայում
  • Պիացա Արմենիայի տաճարը աչքի է ընկնում մեծ կանաչ գմբեթով
  • Պերգ, լիճ Էննայում, որը ունի վայրի բնություն անտառի ներսում, որտեղ կարելի է գտնել հազարավոր հազվագյուտ թռչունների
  • Դի Պերգուզա ավտոդրոմ, Հարավային Իտալիայի մրցավազքի ամենակարևոր շրջանը, այն դեռ հյուրընկալում է և շարունակում անցկացնել միջազգային մրցույթներ, ինչպիսիք են Ֆորմուլա 1-ը, ֆորմուլա 3000-ը, Ֆերրարի երեկույթը և այլ իրադարձություններ

Միջոցառումներ

Էննայի Ավագ Ուրբաթի համար կա երթ, որը տեղի է ունենում հուլիսի 2-ին Էննայի Տիրամոր տոնախմբության ժամանակ Պիացա Արմենիայում, ինչպես նաև օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Պալիո դեի Նորմանիի նստավայրում։ Այն հին և ավանդական տոն է, որի գլխավոր դերակատարները ձիեր են։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննա (գավառ)» հոդվածին։