«Դանթե Ալիգիերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
== «Աստվածային կատակերգություն» ==
{{main|Աստվածային կատակերգություն}}
 
== Անձնական կյանք ==
«Նոր կյանք» պոեմում Դանթեն հիշում է իր առաջին պատանեկան սիրուն՝ [[Բելատրիչե Պորտինարի]]ին, ով մահացել է 1290 թվականին՝ 24 տարեկան հասակում։ Դանթեն և Բեատրիչեն դարձան սիրո խորհրդանիշներ, ինչպիսիք են օրինակ Պատրարկին ու Լաուրան, Տրիստանը և Իզոլդան, [[Ռոմեո և Ջուլիետ]]ը։
 
1274 թվականին ինը տարեկան Դանթեն մայիսյան փառատոնի ժամանակ հիանում էր ութ տարեկան մի աղջկանով՝ հարևանի աղջկա՝ Բեատրիչե Պորտինարիով։ Սա նրա առաջին կենսագրական հիշողությունն է։ Նա նախկինում ևս տեսել էր Բելատրիչեին, բայց այս հանդիպումից Դանթեի տպավորությունը թարմացվեց, երբ ինը տարի անց (1283 թվականին) Բելատրիչեին տեսավ արդեն որպես ամուսնացած կին, և այս անգամ Դանթեն հրապուրվեց նրանով։ Բելատրիչեն Դանթեի ամբողջ կյանքում դառնում է «նրա մտքերի տիրուհին», բարոյական բարձրացող զգացողության հիանալի խորհրդանիշ, որ նա շարունակել է փայփայել նրա կերպարանքում, երբ Բեատրիչեն մահացավ (1290 թվականին)։
 
Դանթեի ընտանիքը աջակցում էր Ֆլորենցիայի Cherki-ի կուսակցությանը, որը թշնամության մեջ էր Դոնիուի կուսակցության հետ: Սակայն Դենթեն ամուսնացել է Մենեթո Դոնատիի դուստր Ջեմմա Դոնաթի հետ: Ամուսնության ճշգրիտ թվականը հայտնի չէ: Հայտնի է, որ 1301 թվականին նա արդեն երեք երեխա ուներ (Պիետրո, Ժակոպո և Անտոնիա)<ref name=Trecc>{{cite web|url= http://www.treccani.it/enciclopedia/dante-alighieri_(Dizionario-Biografico)/| title= ALIGHIERI, Dante|author =Siro A. Chimenz |date =1960 |work=Dizionario Biografico degli Italiani - Volume 2 |publisher=Treccani |accessdate= 2016-03-18|lang= it|archiveurl= |archivedate= }}</ref>։ Երբ Դանթեին արտաքսեցին [[Ֆլորենցիա]]յից, Ջեմման երեխաների հետ մնաց քաղաքում՝ պահպանելով հայրական սեփականության մնացած մասը։
 
Հետագայում, երբ Դանթեն ստեղեց իր «Կոմեդիա» աշխատությունը, որը նվիրված էր Բեատրիչեին, Ջեմմայի մասին ոչ մի բառ անգամ չկար։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է [[Ռավեննա]]յում, նրա շուրջը հավաքվել էին իր որդիները, Յակոպոն և Պիետրոն, բանաստեղծներ, իր ապագա մեկնիչները և Անտոնիայի դուստրը․ միայն Ջեմման էր գտնվում նրանց շատ հեռու։ [[Ջովաննի Բոկաչչո]]ն, ով Դանթեի առաջին կենսագիրներից էր, ընդհանրացնելով այս ամենը, գրել է, որ Դանթեն Ջեմմայի հետ ամուսնացել է հարկադրանքի և համոզմունքի պատճառով, ուստի այս է պատճառը, որ երկար տարիներ տևած աքսորի ժամանակ նա երբեք չի մտածել իր կնոջ մասին։
 
== Ծանոթագրություններ ==