«Մասնակից:TigranZ/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Արևմտաեվրոպական տերությունների կողմից նոր ծովային առևտրական ուղիների հայտնաբերումը հնարավորու...»:
(Տարբերություն չկա)

12:18, 9 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Արևմտաեվրոպական տերությունների կողմից նոր ծովային առևտրական ուղիների հայտնաբերումը հնարավորություն տվեց խուսափել դեպի Արևելք առևտրի վրա օսմանյան վերահսկողությունից։ Այդուհանդերձ օսմնանյան առևտուրը Հնդկական օվկիանոսի ավազանի հետ աճում էր և Կահիրեն վերածվեց արևտրի կարևորագույն կենտրոնի [1]։

Եվրոպայի հարավում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի գլխավորած կաթոլիկական դաշինքը 1571 թվականին վճռական հաղթանակ տարավ օսմանյան նավատորմի դեմ Լեպանտոյի ծովամարտում։ Ճակատամարտը հիմնովին քանդեց օսմանցիների անպարտելիության առասպելը[2] ու թեև նավատորմի քանակը կարճ ժամանակում վերականգնվեց, այն բավարար քանակով փորձառու նավաստիներով համալրելու խնդիրը մնաց անլուծելի[3]։

Իվան IV (1533–1584) ցարի օրոք Ռուսական տերությունը, գրավելով շրջակա թաթարական խանությունները ընդարձակվեց մինչև Վոլգա գետը և Կասպից ծովի ափը։ Դրան ի պատասխան Ղրիմի խան Դևլեթ I Գիրեյը, օսմանցիների օժանդակությոամբ հարձակվեց և հրդեհի մատնեց Մոսկվան 1571 թվականին[4]։ Թեև հարձակումը հաջորդ` 1572 թվականին Դևլեթ I Գիրեյը ծանր պարտություն կրեցին ռուսներից Մոլոդիի ճակատամարտում[5], Օսմանյան կայսրության վասալ Ղրիմի խանությունը շարունակում էր մնալ նշանակալից ուժ Արևելյան Եվրոպայում` պարբերանար ասպատակելով տարածաշրջանը ընդհուպ մինչև 17-րդ դարի վերջը[6]։

  1. Faroqhi, Suraiya (1994). «Crisis and Change, 1590–1699». In İnalcık, Halil; Donald Quataert (eds.). An Economic and Social History of the Ottoman Empire, 1300–1914. Vol. 2. Cambridge University Press. էջեր 507–8. ISBN 0-521-57456-0.
  2. Kinross, 1979, էջ 272
  3. Fernand Braudel, The Mediterranean and the Mediterranean World in the Age of Philip II, vol. II (University of California Press: Berkeley, 1995)
  4. Davies, Brian L. (2007). Warfare, State and Society on the Black Sea Steppe: 1500–1700. Routledge. էջ 16. ISBN 978-0-415-23986-8. Վերցված է 11 February 2013-ին.
  5. Orest Subtelny (2000). Ukraine. University of Toronto Press. էջ 106. ISBN 978-0-8020-8390-6. Վերցված է 11 February 2013-ին.
  6. Matsuki, Eizo. «The Crimean Tatars and their Russian-Captive Slaves» (PDF). Mediterranean Studies Group at Hitotsubashi University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 January 2013-ին. Վերցված է 11 February 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)